Միջազգային

ԵՄ դեսպանները կսառեցնեն Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հաշիվները

Եվրամիության արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են մուտքի արտոնագրերի սահմանափակումներ մտցել Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների համար և նաև սառեցնել նրանց հաշիվները: Դրանից բացի, Եվրամիության երկրները հավանություն են տվել էմբարգո մտցնել զենքի և հատուկ ոստիկանական ու ռազմական տեխնիկայի Ուկրաինա կատարվող մատակարարումների վրա: Ինչպես նշել է Տուսկը, այսօրվանից Բրյուսելում այդ պատժամիջոցները կդառնան ավելի հստակ, իշխանական ապարատի ներկայացուցիչների անունների առումով: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն էլ իր հերթին հավելել է, որ Եվրամիությունը անհրաժեշտ է համարում Ուկրաինայում ստեղծված իրադրության անկախ հետաքննություն իրականացնել և պատժել մեղավորներին:

 

Back to top button