ԿարևորՄիջազգային

Արտահերթ ընտրություններ կլինեն այս տարի. հաստատել է Ուկրաինայի նախագահը ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիության երկների դեսպանների հետ հանդպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաստատել է իր պատրաստակամությունը այս տարվա ընթացքում երկրի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնել: Նա ասել է, որ Լեհաստանի, Գերմանիայի, և Ֆրանսիայի արտգործնախարարները, որոնք գտնվում են Կիևում դիվանագիտական առաքելությամբ, աշխատում են համաձայնագրի վրա, որը պետք է օգնի դադարեցնել բռնությունը Ուկրաինայում: Այդ համայձանագիրը համաձայնեցվում է ընդդիմության հետ: «Յանուկովիչի հետ պայմանավորվել են, որ արտահերթ ընտրությունները կլինեն այս տարի: Խոսքը և նախագահական, և խոհրդարանական ընտրությունների մասին է», -նշել է Տուսկը:

«Սակայն այդ առաջարկները դժվար է լուրջ մեկնաբանել, եթե խոսքը վերաբերում է Յանուկովիչի պարտականություններին: Փորձը ցույց է տալիս, որ խոտումները որ տալիս է ուկրաինական վարչակազմը, հազվադեպ են իրականացվում»,- ընդգծել է նա:

ՈւԴԱՐ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Գերմանիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի արգործնախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ  երկրում ճգնաժամը կարգավորելու հարցում պայմանավորվածություն դեռ չի հաջողվել ձեռք բերել, բանակցություները շարունակվում են:

Ցուցադրել ավելի
Back to top button