ԿարևորՀասարակություն

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

լրացված ժամը 16.05

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2000թ-ից փետրվարի 21-ը նշվում է, որպես մայրենի լեզվի միջազգային օր: այն հաստատել է նաև ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 2008 թվականին: Մայրենի լեզվի միջազգային օրվա նպատակն է նպաստել լեզվական և մշակությաին բազմազանությանը, ինչպես նաև բազմալեզու մշակույթների զարգացմանն ու պահպանմանը: Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ էլ 2005թ. փոփոխություն մտցվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում: Այս օրը Հանրապետությունում տեղի են ունենում օրվան նվիրված տարբեր միջոցառումներ: ՀՀԿԳ նախարարության լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանն այսօր խոսել է մայլերի լեզվի օրվա և դրա շրջանակներում առկա մարտահրավերների մասին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button