Հասարակություն

20 հազար դրամի տուգանք՝ գիշերային ժամերին վարորդների կողմից ձայնային ազդանշանների կիրառման կանոնները խախտելու համար

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գիշերային ժամերին վարորդների կողմից ձայնային ազդանշանների կիրառման կանոնները խախտելու համար կսահմանվի 20 հազար դրամի տուգանք` նախկին 10 հազարի փոխարեն: Այդ նպատակով կառավարությունն այսօրվա իր նիստում քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Միաժամանակ, տրանսպորտային միջոցների վրա ստանդարտինչհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար նախատեսվում է պատասխանատվությունը խստացնել` տուգանքի չափ սահմանելով 20 հազար դրամը, իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում պատասխանատվություն է սահմանվում 50 հազար դրամի տուգանքի ձևով:

«Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ստանդարտին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններիկիրառման համար նախատեսված պատասխանատվության միջոցների խստացման անհրաժեշտությամբ: Նման լուսային և ձայնային ազդանշանների կիրառումը վերջին տարիներին լայն տարածում է ստացել, բացի այդ, ձայնային ազդանշանների արձակումը հանրային վնասակարության բարձր աստիճան ունի. վերջիններիս կիրառման կանոնները խախտելու արդյունքում, մասնավորապես գիշերային ժամերին, վտանգվում է ճանապարհային երթևեկությունը, առաջանում են վթարային իրադրություններ, ինչպես նաև խախտվում է քաղաքացիների անդորրը: Պրակտիկան ցույց է տալիս, որ տրանսպորտային միջոցների վարորդները հիմնականում շրջանցում են օրենքի նորմերի պահանջները սանկցիայի ոչ այնքան բարձր լինելու պատճառով: Այսինքն` այս դեպքերում սանկցիան խստացնելով, միաժամանակ, կանխվում է նաև վարորդների հնարավոր օրինազանց վարքագիծը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button