Հասարակություն
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երեւան Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոն


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երեւան Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոն: Նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել կենտրոնի հանդիսավոր բացումը:
Եվրոպական չափանիշերով այս հաստատության կառուցումը Հայաստանի խոշորագույն նախագծերից է: «Երեւան Մոլ»-ը զբաղեցնում է 59.900 քմ ընդհանուր տարածք եւ ունի առանձնահատուկ ճարտարապետական կերպար: Շենքի ներքին դիզայնի, «Երեւան Մոլ»-ի լոգոտիպի եւ բրենդային տարրերի մշակման համար կիրառվել են Երեւան քաղաքի հետ ասոցացվող գույները:
Հաստատությունում գործելու է 120 խանութ, որոնց շնորհիվ առաջին անգամ հայաստանցիներին կներկայացվեն աշխարհահռչակ հայտնի տասնյակ բրենդներ: Հաստատությունը երկու հազար աշխատատեղի հնարավորություն ունի: