ԿարևորՀասարակություն

Նոր բժշկական կենտրոն` Երևանում. բացմանը ներկա է եղել հանրապետության նախագահը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր բացվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնը: Բացման արարաողությանը մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, Առողջապահության նախարարը, Երևանի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձիք, արտերկրից ժամանած հյուրեր: Նորաբաց բժշկական կենտրոնն ունի 180 աշխատակից, առաջիկայում այս թիվը կհամալրվի ևս 20-ով: Բժշկական սարքավորումների ներդրման, շահագործման և անձնակազմի վերապատրաստման համար կենտրոնը համագործակցել է Toshiba, Pentax, Storz, Roche, Diagnostics և Drager ընկերությունների հետ: Ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 5 միլիարդ դրամ:

Հայաստանի բժկակական համակարգն այսօր համալրվեց եվրոպական չափանիշներին համապատասխան բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող ևս մեկ բուժհաստատությունով: «Սլավմեդ» բժշկակակն կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել էին 2012 թվականին՝ նախկին «Ճշգրիտ սարքավորումներ» գործարանի մասմնաշենոքում, որը սեփականաշնորհվել էր 2005 թվականին անբարեկարգ վիճակում: իսկ այսօր արդեն իր դռները բացեց վերջին սերնդի ախտորոշիչ և բժշկակակն սարքավորումներով հագեցած արդիական բժշակակն կենտրոնը: «Սլավմեդ» բժշկակակն կենտրոնի հիմնադիր-տնօրեն Արմինե Հովակիմյանի խոսքով նորաբաց կենտրոնը կառանձնանա իր ձեռագրով, վերապատրաստաված մասնագետներով և արդիական սարքավորումներով:

Բժշկական սարքավորումների ներդրման, շահագործման և անձնակազմի վերապատրաստման համար կենտրոնը համագործակցել է Toshiba, Pentax, Storz, Roche, Diagnostics և Drager ընկերությունների հետ: «Սլավմեդ» բժշկակակն կենտրոնն առաջիկա տարիներին մտադիր է Հայաստան հրավիրել արտերկրում ճանաչված և փորձառու մասնագետների ՝ հայ բժիշկների շարունակական վերապտրաստումն ապահովելու համար: Բժշակական կենտրոնն այս պահին ապահովում է 180 աշխատատաեղ, որն առաջիկայում կհասնի մինչև 200-ի: Առողջապահության նախարարար դերենիկ Դումանյանի տեղեկացմամբ` կենտրոնի սեղծման ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ հինգ միլիարդ դրամ:

«Մեր բժիշկները ոչնչով չեն զիջում արտասահմանայն լավագույն մասնագետներին», -լրագարողների հետ զրույցի ավարտին հավելեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ վստահեցնելով, որ ինքն անձամբ օգտվում է տեղական մասնագետների և բուժհիմնարկների ծառայություններից: Առիթն օգտագործելով առողջապահության նախարարը նաև հորդորեց ՝ հատկապես 40 տարեկանից հետո տարվա մեջ գոնե մեկ անգամ բժշկակակն հետազոտություն անցնել:

Ցուցադրել ավելի
Back to top button