ԿարևորՄշակույթ

Հովհաննես Թումանյանի 145 ամյակին նվիրված միջոցառումներ`Վրաստանում

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Հովհ. Թումանյանի ծննդյան 145-ամյակի առիթով միջոցառումներ են տեղի ունեցել Վրաստանում: Թբիլիսիի Հայ Գրողների Խոջիվանք պանթեոնում, որտեղ հանգչում է մեծ գրողի աճյունը, ծաղիկներ են դրել հայ համայանքի ներկայացուցիչները, հոգեհանգստյան կարգ է մատուցել Վիրահայոց թեմի առջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Այնուհետև միջոցառումը շարունակվել է «Հայարտուն» մշակութային կենտրոնում, որը ի դեպ ստեղծած է շարունակելու բանաստեղծի կողմից հիմնադրած նշանավոր «Հայարտան» ավանդույթները: 

Թումանյանի ծնդդյան 145-ամյակի առիթով թբիլիսահայ գրող, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանն իրականացրել է «Քեզ` 145 նվիրառուից մեկիդ» ակցիան` ներկաներին բաժանելով խորհդանշական 145 գիրք:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button