Տնտեսական

ՀՀ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կիրականացվի լայնամասշտաբ բարեփոխումներ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014 թվականի միջոցառումների ծրագրով կառավարությունը կիրականացնի մի շարք միջոցառումներ: Ծրագրին հավանություն տալու հարցը ներառված է գործադիրի փետրվարի 20-ի նիստի օրակարգում: Միջոցառումները վերաբերում են վարկերի ստացմանը, պայմանագրերի կիրարկմանը, Էլեկտրականության միացմանը, շինարարական թույլտվություններին, ընկերությունների հիմնմանը, արտաքին առևտրին, հարկերի վճարմանը և այլն:

«Իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը և արդյունքում բարելավեն Հայաստանի դիրքը Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ:Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 29-ին հրապարակած`«Կարգավորումների ընկալումը ՓՄՁ-ների համար 2014» վարկանիշային զեկույցի տվյալներով, Հայաստանը 189 երկրների շարքումզբաղեցնում է 37-րդ տեղը: Գործարար միջավայրի և Հայաստանի դիրքի բարելավման շարունակականության ապահովման նպատակով առաջարկվում է իրականացնել արագ և լայնամասշտաբ բարեփոխումներ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծի նպատակն է մի շարք միջոցառումների հաստատումը, որոնք կնպաստեն բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների արագորեն աճի խթանմանը, արտաքին առևտրիխթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը (հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկային վճարումների հաճախականության կրճատում, մաքսային ձևակերպումների պարզեցում և հստակեցում) : Ակնկալվում է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում կապահովվի Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանշարունակականությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button