ԿարևորՄշակույթ

Հայկական բոլոր նվագարանները`Բրյուսելում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայ մեծ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի անվան ժաղավրդական նվագարանների անսամբլը կմասնակցի Բրյուսելում ընթացող Կովկասյան մշակութային օրերին: Խոսելով միջոցառմանը անսամբլի ասնակցության մասին` «Գյուրջիև» համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանը ներկայացրել է նաև անսամբլի հործությաության կարևորությունը մեր ժամանակներում ու հետագա ծրագրերը: 2011 թվականից Գյուրջիև համույթը իրականացնում է համերգային ակտիվ գործունեություն, իսկ 2012 թվականին համույթն արժանացել է «Էդիսոնի» անվան հեղինակավոր մրցանակինլավագույն ժողովրդական ալբոմի համար:

Մինչ Սոչիում տեղի են ունենում օլիմպիական խաղերը, և ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է օլիմպիադայի վրա, Բրյուսելում անցկացվում են Կովկասյան մշակութային օրեր: 3 շաբաթ տևողությամբ մշակութային օրերը, որոնք անցկացվում են Բելգիայի ամենակարևոր կենտրոններից մեկում` «Բոզար»-ում, հիմնականում կենտըրոնացած են հայկական ու վրացական մշակույթի վրա: Հայաստանը ներկայացնելու համար «Բոզար» կենտրոնը հրավիրել է «Գյուրջիև» համույթին: Կովկասյան մշակութային օրերին հայաստանյան համույթը ներկայացնելու է հայ մեծանուն երաժիշտ ու փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի ստեղծագործությունները: «Գյուրջիև» համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանի տեղեկացմամբ`համույթում ընդգրկել են հայկական ազգային բոլոր նվագարանները:

Հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գեորգի Գուրջիևի գաղափարները լայն ճանաչում են գտել աշխարհում շնորհիվ նրա փիլիսոփայությամբ զբաղվող ինստիտուտների ու դպրոցների, որոնք գոյություն ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Նրա երաժշտությունն աշխարհին հայտնի դարձավ Թոմաս դե Հարթմանի կողմից գրառված դաշնամուրային վերարտադրմամբ:

Դժվար է ոչ այնքան Գյուրջիևի ստեղծագործությունները կատարելը, որքան դրանք զգալը, խոստովանեց համույթի քամանչահար Արմեն Այվազյանը:

Նշենք, որ «Բոզար»-ում կայանալիք համերգից առաջ տեղի է ունենալու նաև հանդիպում-զրույց Գյուրջիև համույթի երաժիշտների հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվի նաև կապը Գյուրջիևի երաժշտության հայկական ակունքների և Կոմիտասի հետ, կներկայացվեն նաև դուդուկը, բլբուլը, թառը, ուդը, սանթուրը, դափն ու քանոնը` որպես ժողովրդական նվագարաններ:

Ցուցադրել ավելի
Back to top button