Միջազգային

Կիեւում զոհերի թիվը հասել է 28-ի

Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել Կիևի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվածների թվի մասին: Գերատեսչության տվյալներով անկարգությունների սկզբից զոհվել է 28 մարդ, 445 մարդ բուժօգնության է դիմել տարբեր բուժհաստատություններ: Հիվանդանոցներում է գտնվում 287 մարդ: Վիճակագրությունը ներկայացված է փետրվարի 20-ի ժամը 6:00-ի դրությամբ, իսկ տվյալների հավաքագրման սկիզբ է նշվում փետրվարի 18-ը, երբ Կիևում անկարգություններ են սկսվել Գերագույն Ռադայի մոտ:

Նշվում է նաև, որ հոսպիտալացվածներից 88-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Հիվանդանոցներում են գտնվում նաև 6 լրագրող, 4 անչափահաս, երկու արտասահմանցի և մեկ Ռադայի պատգամավոր:

 

Ցուցադրել ավելի
Back to top button