ԿարևորՏնտեսական

Խստաշունչ ձմե՞ռ, թե՞ գազի ցածր կալորիականություն. խնդիրը քննարկվել է ՀՀ կառավարությունում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/02/Hasmik-20.mp3

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կքննարկի և կստուգի ՀՀ ներկրվող և հանրությանը մատուցվող գազի կալորիականության մակարդակը: ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետը նշեց, որ չնայած նրան, որ կալորիականության մասին տրվել են պարզաբանումներ, սակայն դեռևս կան կասկածներ` արյդոք կալորիականության ցուցանիշը համապատասխանում է այն պայմաններին, որ ներկայացվել են հանրությանը և արդյոք գազի որակը փոխվել է:

«Մենք պարտավոր ենք այդ հարցերի պատասխանները տալ հանրությանը»,-ասաց վարչապետը: ՀՀ հանրային ծառայություհնները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ վերջին ժամանակներս հանրությունը շատ է բողոքում գազի որակի հետ կապված, իբր այն չի համապատասխանում կալորիականության ստանդարտներին:

«Նախ սահմանի վրա գազը չափվում է, այնուհետև տնտեսվարող սուբյեկտները` Հրազդարնի, Երևանի ջէկերը և Արարատի ցեմենտի գործարանաը, որոնք ևս շահագրգռված են, ևս ստուգման են ենթարկում: Չնայած դրան, այդ ամենը չի բավարարում սուբյեկտներին: Առաջարկել եմ գործարարներին համախմբվել, ձեռք բերեն լաբորատորիա, որն արժե 20-60 հազար դոլար, որպեսզի կարողանան չափել գազի որակը»,- ասաց Նազարյանը:

Նրա խոսքով` դեռևս գործարարների կողմից նման քայլ չի կատարվել: Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի` պայմանավորված խիստ ձմեռով, նաև ջերմոցային տնտեսություններն են բողոքում գազի կալորիականությունից` նշելով, որ նախորդ տարիներին ավելի քիչ գազ են սպառել:

«Կարծում եմ, որ դա խստահունչ ձմեռով է պայմանավորված: Ճիշտ կլինի ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն նաև Գիտությունների ազգային ակադեմիան, Հանրային խորհուրդը, գործարարների միությունը, որպեսզի հասկանանք, էլ ինչ կարելի է անել, որպեսզի հանրության վստահությունը մեծանա»,- ասաց Նազարյանը:

Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշեց, որ մասնագետները կառավարությանը եզրակացություն են ներկայացրել, որ գազի կալորիականության արհեստական փոփոխություն իրականացնել անհնար է: «Անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով` ներգրավելով նաև ՀԿ-ներին, որպեսզի նաև մասնագետները հնարավորություն ունենան բացատրություններ ներկայացնել»,- նշեց վարչապետը:

Ցուցադրել ավելի
Back to top button