ԿարևորՄիջազգային

Ընդդիմություն-իշխանություն հակամարտության զոհերի թիվն ավելանում է ժամ առ ժամ

Կիևը կրկին արյան և կրակի մեջ է: Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնը մարտական գործողությունների դաշտ է հիշեցնում: Չնայած անցած գիշեր ուկրաինական իշխանությունների և ընդդիմության միջև ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությանը, իրավիճակը Կիևում կրկին սրվել է:

Երկրի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ այսօր զոհվել է ևս 7 մարդ, զոհվածների ընդհանուր թիվը երկու օրվա ընթացքում հասել է 34-ի: Ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ զոհերի թիվն անհամեմատ շատ է, Ռոյթերզ գործակալությունը նշում է, որ այսօր զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորների թիվ ն անցնում է հարյուրը: Փողոցներում ամենուր դիեր են, կորուստներ են կրել և ընդդիմադիրները և ուժայինները: Կրակում են հիմնականում տարբեր շենքերի տանիքներին տեղակայված դիպուկահարները:

Իտառ-տասսը գրում է, որ մի խումբ դիպուկահարներ գտնվում են Կիևի կենտգրոնական հյուրանոնցներից մեկի տանիքին և կրակում են իրավապահների ուղղությամբ, կրակ է բացվել նաև Ռաշա թդեյ հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա:Գնդակն ուղիղ եթերից վայրկաններ առաջ դիպել է պատշգամբից նկարանանում իրականացնող օպերատորի տեսախցիկին: Եվրապայից կրկին հնչում են զսպվածության կոչեր, պաշտոնական Մոսկվան Ուկրաինայի պառակտման իրական վտանգ է տեսնում:

Ցուցադրել ավելի
Back to top button