Կարևոր

Արցախում նշում է Վերածննդի օրը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր» -Ստեփանակերտ

Այսօր Արցախում նշում են Վերածննդի օրը: 1988-ի փետրվարի 20-ին ԼՂ-ի Ինքնավար մարզի մարզխորհրուրդը, իրացնելով ժողովրդի կամքը, ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ կազմ մտցնելու մասին պատմական որոշումը: Այս որոշումն այդպես էլ մնաց անկատար, թեև դրան հետևեց նաև ԼՂ-ի Ազգային խորհրդի և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեկտեմբերի 1-ի որոշումը՝ միավորման մասին: Ընդամենը մի քանի տարի հետո Հայաստանի խորհրդային հանրապետութունն ու Արցախն անկախ պետությունների կառուցման զուգահեռ ճանապարհներ բռնեցին, բայց ակնածանքը՝ փետրվարյան պատմական հախուռն իրադարձություների և համաժողովրդական կամարտահայտության այդ դրվագների հանդեպ, մնաց ու փոխանցվում է սերնդե սերունդ:

Ցուցադրել ավելի
Back to top button