Հասարակություն

Այսօր գյուղնախարար Սերգո Կարապետյանը Արմավիրի մարզում էր

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Այսօր գյուղնախարար Սերգո Կարապետյանը Արմավիրի մարզում էր և մարզխորհրդի նիստին ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման խնդիրների մասին, խոսել է կոոպերացիաների , սերմնաբուծական տնտեսությությունների ստեղծման, մշակովի հողերի ավելացման մասին: Նախարարը խոստացել է Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններին ավելացնել պետական օժանդակությամբ հատկացվող պարարտանյութերի քանակը, կուտակված 700տ պարարտայնութից 500տ կրկին կհատկացվի Արմավիրի մարզին, իսկ ներկրվող թունաքիմիկատների վրա կսահմանվի խիստ հսկողություն` որակի առումով: Գյուղնախարարը ոսկե մեդալներ, պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել գյուղատնտեսության զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող անձանց, այդ թվում նաև Արմավիրի փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանին:

Արմավիրի մարզխորհրդի այսօրվա նիստին մասնակցում էր նաև գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Գարունը սարերի հետևում չէ և շատ շուտով գյուղացին կրկին դուրս կգա բաց դաշտ: Գյուղացիներին միշտ մտահոգել է գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված խնդիրները ` ունեցած հողերը մշակելու, լավ արդյունք ստանալու և իրացնելու հետ կապված: Այն, իհարկե, նաև պայմանավորված է պետության կողմից սուբսիդավորվող վարկերով, էժան գներով, սակայն որակյալ պարարտանյութերի ու թունաքիմիկատների ձեռք բերմամբ: Նախորդ տարվա գյուղատնտեսության ցուցանիշերը ներկայացրեց Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետ Արթուր Այվազյանը նշելով, որ 2012թ-ի համեմատությամբ 2013 թվականին 656.2 հա –ով ավելացել է մշակովի հողերիտարածքը: Արթուր Այվազյանը ներկայացրեց անցած տարվա կարկտահարության վնասների և հատկացվող օգնությունների մասին, այդ թվում նաև` տուժած համայնքների բուհերում սովորողների ուսման վարձերի զեղչման վերաբերյալ:
2014 թվականին ինչ անելիքներ կան և ինչի կարիք ունի գյուղացին, հարցերը դարձյալ բարձրացրեց Արթուր Այվազյանը և առաջարկեց բերքի իրացման հետ կապված ավելացնել մարզում վերամշակող ձեռնարկությունների թիվը, վերանորոգել գյուղամիջյան ճանապարհներն ու գազիֆիկացնել համայնքները, կառուցել սպանդանոցներ, աջակցել գյուղմթերքների արտահանմանը:
Մարզում մշտական խնդիր է փակ ցամաքուրդների մաքրումըը, որը աղակալման սպառնալիքի տակ է պահում մշակովի հողերը, 5000 հա հողեր աղազերծման անհրաժեշտություն ունեն, ոռոգման հետ կապված պետք է շարունակել ներտնտեսային ցանցերի վերկանգնման աշխատանքները, ինչպես նաև կառուցել նոր ջրամբար: Բարձրացված խնդիրներին արձագանքեց գյուղ նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը նշեց, որ հանրապետությունում համախառն արտադրանքի ծավալով Արմավիրի մարզը զբաղեցնում է 2-րդ տեղը, Գեղարքունիքի մարզից հետո:
Այս տարի գյուղացիներին հատկացվող սերմացուն, պարարտանյութն ու դիզվառելիքն ավելի շուտ կբաշխվի: Պետությունը կաջակցի մարզում սերմնաբուծականն տնտեսության կազմակերպմանը:
Սեգո Կարապետյանը հորդորեց գյուղացիներին ավելացնել կարտոֆիլի մշակման ցանքատարածքները և իրենք կտրամադրեն որակյալ սերմեր: Նախորդ տարում կարտոֆիլի արտահանման բարձր ցուցանիշ է գրանցվել` 25000 տոննա, Կարտոֆիլն արտահանվում է նաև հիմա, 1.5 ամսվա ընթացքում արտահանվել է 4000 տոննայից ավելի կարտոֆիլ: Վաղահաս կարտոֆիլի ցանքատարածքներում արդեն լուծված է ցեցի դեմ պայքարի խնդիրը, որոնք պայմանավորված են ժամանակին բուժմամբ: Թունաքիմիկատների որակի վրա սահմանվելու է խիստ հսկողություն և հանրապետություն չպետք է ներկրվի ցածրորակ թունաքիմիկատ: Պակաս կարևոր չէ գյուղտեխնիկայի հարցը, որը լիզինգով ձեռք են բերքում գյուղացին: 2013թ-ին ինքնարժեքով 200 տրակտոր է վաճառվել : Նախատեսվում է առաջին անգամ ներկրել կոմբայն, որոնց արժեքը շատ բարձր է:
Առաջիկայում կսկվի գյուղատնտեսական վարկերի տրամադրման գործընթացը: Ամեն տարի հատկացվում է 15 մլրդ դրամ վարկ: Առաջարկեց գյուղատնտեսական խոշոր միավորներ ստեղծել բարձր արդյունքներ ունենալու նպատակով: Ըստ գյուղնախարարի գյուղատնտեսության մեջ նախկինում եղած խնդիրները նվազել են, ժամանակին վճարվել են մթերման գումարները, բացառությամբ Արմավիրի մարզու գործող ,,Լևոն>> ՍՊԸ-, որի պարտքը 32 մլն դրամ է: Վարչապետը հանձնարարել է առաջիկայում լուծել խնդիրը: Առաջարկեց գյուղացիներին պայմանագրային կարգով աշխատել մթերող ձեռնարկությունների հետ:
Գյուղատնտեսության ոլորտում մեծ հաջողություններ ունեցած անձանց գյուղնախարարը հանձնեց 2 ոսկե մեդալ, ինչպես նաև պատվոգրեր և շնորհակալագրեր:

Ցուցադրել ավելի
Back to top button