Հասարակություն

Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել է զորամասերից մեկը

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը առավոտյան անակնկալ այցելել է զորամասերից մեկը: Այցելության ընթացքում ստուգվել է զորամասի վերակարգը, առավոտյան վերկացը և մարմնամարզությունը: Հաղորդում են Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Այնուհետև նախարարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել է կենցաղային պայմաններին, մարզահրապարակին և ստուգել պահակային ծառայությունը: Ստուգայցը ավարտվել է ճաշարանի ու սննդակարգի ստուգմամբ: Նախարարը զինվորների հետ նախաճաշել է:

Ցուցադրել ավելի
Back to top button