Միջազգային

Ուկրաինայի ՆԳ նախարարության հաղորդմամբ 7 ոստիկան է մահացել, 59-ը ստացել են հրազենային վնասվածք

Ուկրիանական ընդդիմությունը և իշխանությունն այսօր մտադիր են վերսկսել քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն  ուղղված բանակցությունները` Կիևի Անկախության հրապարակում հայտարարել է «Ուդար» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն: «Մենք չպետք է բաց թողնենք հակամարտությունը խաղաղ կարգավորելու հնարավորությունը: Կփնտրենք շփման ընդհանուր եզրեր , որ իշխանությունները կարողանան լսել մարդկանց ձայնը», — ասել է նա: Կլիչկոն բողոքի ցույցերի մասնակիցներին կոչ է արել մնալ Անկախության հրապարակում թույլ չտալու համար, որ լինեն նոր զոհեր և արյունահեղություն: Միաժամանակ նա չի բացառել խնդրի ուժային լուծման հնարավորությունը:

Նախօրեին  Կիևի կենտրոնում ոստիկանների և ցուցարների միջև տեղի  էին ունեցել վերջին շաբաթների ընթացքում ամենաուժեղ բախումները: ՈՒՆԻԱՆ գործակալության տվյալներով առնվազն 11 մարդ է զոհվել: Օրվա առաջին կեսին հազարավոր ցուցարարներ Անկախության հրապարակից՝ Եվրամայդանից շարժվել էին դեպի խորհրդարան՝ Գերագույն ռադայից պահանջելու սահմանադրական փոփոխություններ՝ սահմանափակելու համար երկրի նախագահի լիազորությունները:

Ընդդիմադիրների նախաձեռնած «Խաղաղ հարձակում» կարգախոսով երթը սակայն, ընդամենը կես ժամ էր խաղաղ բնույթ  ունեցել: Բախումներ էին սկսվել ճանապարհները շրջափակած ոստիկանների հետ: Ավելի ուշ ոստիկաններին օգնության էին հասել «Բերկուտ»-ի հատուկ ջոկատայինները, գործի էին դրվել մահակներ, խլացնող նռնակներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ: Ուստիկանության տվյալներով ընդդիմությունն առաջին անգամ զենք է կիրառել: Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ 7 ոստիկան է մահացել,  59-ը ստացել են հրազենային վնասվածք և գտնվում են ծանր վիճակում:

Ցուցադրել ավելի
Back to top button