Միջազգային

Շտեֆան Ֆյուլեն իր ափսոսանքն է հայտնել Կիևում վիրավորների և զոհվածների մասին հաղորդումների համար

ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր ափսոսանքն է հայտնել Կիևում վիրավորների և զոհվածների մասին հաղորդումների համար և կոչ է արել երկխոսություն սկսել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին եվրահանձնակատարը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ցավում եմ Կիևում զոհվածների և վիրավորների համար: Բռնությունն ու առերեսումը երկրի ապագան վտանգի տակ են դնում: Միակ ելքը երկխոսությունն է», — հայտարարել է Ֆյուլեն:

Ցուցադրել ավելի
Back to top button