ԿարևորՀասարակություն

Մայրաքաղաքում բարեգործական ճաշարաններ են գործում. մեկ անգամ տաք կերակուր է տրամադրվում շուրջ 2400 անձանց

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր լրագրողների հետ հանդիպել ու 2013թ կատարած աշխատանքներն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Պաշտոնյան մանրամասն ներկայացրել է իրենց կողմից սոցիալական ոլորտում իրականցվող աշխատանքները, անդրադարձել նաև ամիսներ շարունակ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բնակվող ընտանիքի պատմությանը:

Ինչպես և ողջ հանարպետությունում, Երևանում նույնպես աղքատ ընտանիքների պակաս չի նկատվում: Երևանի քաղաքսպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի տվյալներով, մայրաքաղաքում 21 706 աղքատ ընտանիք է բնակվում: Նրանց գումարվում են անօթևանները, մուրացկաններն ու թափառաշջիկները: 2006թ կառավարության որոշմամբ Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատին կից բացվել էր Անօթևանների ժամանակավոր կացարան՝ 60 տեղով, այստեղ անօթևանները կարող էին բնակվել առավելագույնը 60 օր:

Պատկան մարմիններն իրենք էլ էին նկատել, որ անօթևաններն ավելի շատ են, քան իրենց հնարավորություններն են: Ուստի և ստիպված այլընտարնք են փնտրում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյան.«Քաղաքպետաի հանձնարարությամբ մենք այլընտրանքային ճանապարհ ընտրեցինք, «ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԿՈՖՈԵԴ» բարեգործական հիմնադրամի հետ քննարկեցինք, պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, սոցիալական պատվեր իջեցրեցինք նրանց, քանի որ ունեին շենքային լավագույն պայմաններ, անօթևաններին տեղափոխեցինք իրենց շենք, 2011թ դեկտեմբերի 23-ից մինչև 2013թ դեկտեմբերի ավարտը քաղաքապետարանը «ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԿՈՖՈԵԴ» հիմնադրամի միասին 225 անօթևան է տեղափոխել այդ կացարան»:

Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ արդեն ութ ամիս է, ինչ մի ընտանիք է բնակվում դրսում: Ռուզաննա Զաքարյանն այսօր որոշ մանրամասներ ներկայացրեց, թրեևս պատասխանելով նաև թերկուզ և անուղղակի , սակայն, իրենց հասցեին հչող մեղադարնքրի: Պաշտոյանի փոխանցմամբ, ընտանիքի կինը գյումրեցի է, ամուսինը՝ ՌԴ քաղաքացի: Նա նախկին զինովրական է եղել, մի քանի տարի առաջ տեղափոխվել են Ֆրանսիա, սակայն, երեք տարի առաջ ընտանիքին ֆրանսիական կառավարությունը հինգ հազար եվրո գումար է տվել ու արտաքսել Հայասատան: Մեկ-երկու տարի Գյումրիում բնակվելուց հետո ընտանիքը ցանկանում է հեռանալ Հայաստանից:

Ընտանիքը դիմել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին, որպեսզի նրանց աջակցությամբ ու ֆինանսավորմամբ, ՌԴ տեղափոխվեն, սակայն, մերժվել են: Դիմել են նաև ՀՀ –ում Ֆրանսիայի հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպանին, վերջինս նրանց փոխանցել է , որ իրենց կառավարությունը որևէ պարտավորություն չունի այդ ընտանիքի նկատմամբ, քանի որ փոխհատուցում տրամադրել է: Ընտանիքը, սակայն, աներեր է, ամեն կերպ փորձում է հեռանալ Հայաստանից: Երևանի քաղաքսպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը վստահեցրեց, որ ընտանիքին առաջարկել են ԿՈՖՈԻԴ հիմնադրամ տեղափոխվել, սակայն, չեն համաձայնել:

Ռուզաննա Զաքարյանն անդրադարձավ նաև քաղաքապետարան — հասարակական կազմակերպություններ համագործակցությանը, ցավով նշեց, որ Երևանում դեռ քաղաքացիներ կան, որոնք տաք կերակուրի կարիք ունեն, խնդրի լուծման տարբերակ գտնվել է: Մայրաքաղաքում բարեգործական ճաշարաններ են գործում, որոնք օրվա մեջ մեկ անգամ տաք կերակուր են տրամադրում շուրջ 2400 անձանց: Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան վստահեցրեց, որ 2014-ին էլ սկսված և իրականցվող բոլոր ծրագրերը շարունակվելու են:

Ցուցադրել ավելի
Back to top button