Հասարակություն

Հուշարձանագետ.«Զվարթնոցի կրկնօրինակը կառուցելու հասունությունը դեռ չունենք»

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած հերթական՝ թվով 10-րդ ֆիլմը պատմում է հայկական ճարտարապետության գլուխգործոց Զվարթնոցի կրկնօրինակը հանդիսացող Անիի Գագկաշեն եկեղեցու մասին, որը շուրջ 900 տարի փլուզված վիճակում է: Ֆիլմը ստեղծվել է եռաչափ մոդելավորման սկզբունքով: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքով` ֆիլմը շահել է նաև երաժշտության շնորհիվ, որի հեղինակը Այդին Դավուդին է: Ռեժիսոր Տիրան Կարապետյանի «Գագակաշեն» ֆիմի շնորհանդեսը տեղի կունենա վաղը՝ ճարտարապետների միության շենքում:

Մեր պատմական հայրենիքին, հայրենիքի մշակութային կոթողներին ու ազգի լավագույն որակները կրող անհատներին նվիրաված Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախաձեռնած ֆիմլմաշարն իրականացվում է 2004 թվականից, այն մեկնարկեց «Վարագա պարոն Պետրոս» ֆիլմով իսկ վաղը հանրության դատին կհանձնվի շարքի թվով 10-րդ ֆիլմը: Այն նվիրված է հայկական ճարտարապետության գոհար Զվարթնոցի կրկնօրինակը հանդիսացող Անիի Գագկաշեն եկեղեցուն:

Անիի Գագկաշեն եկեղեցին կառուցվել է 1000-ից 1020 թվականների միջակայքում՝ Գագիկ առաջին արքայի ցանկությամբ ու նախձեռնությամբ: «Գագիկ թագավորն այն ժամանակ ավերված մեծ Վաղարշապատ եկեղեցու մեծության և նախագծի նմանությամբ անի քաղաքում սուրբ Գրիգորին նվիրված եկեղեցի կառուցելու խանդավառությամբ էր տոգորվել»,-գրում է Տարոնցի Ստեփանոս Ասողիկը: Զվարթնոցի կրկնօրինակը կառուցելու Գագիկ թագավորի ցանկությունն իրականացնում է Անիի մայր տաճարը կառուցած Տրդատ ճարտարապետը, պատմում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Ամբողջական վիճակում եկեղեցին գոյատևել է շուրջ կես դար: 1064 թվականի հիշատակության համաձայն գագկաշենի եկեղեցին կիսով չափ, բայց կանգուն է եղել: Շուրջ 900 տարի եկեղեցու տարածքում միայն փլատակներ են: Վերդառնալով Զվարթնոցին, որը փլատակներն արդեն հազար տարի պահպանվում են իբրև անգին ժառանգություն: Այսօր կա՞ արդյոք անհրաժեշտությունը ստեղծելու կրկնօրնակը հայոց ճարտարապետության թագն ու պարծանքը հանդիսացող այս տաճարի,-«Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան Սամվել Կարապետյանը նկատում է.«Մենք այդ մակարդակին դեռ չենք հասել»:

Ցուցադրել ավելի
Back to top button