ԿարևորՔաղաքական

Վաշինգտոնյան դիրքորոշում, թե՞ անձնական նախաձեռնություն.Դավիթ Բաբայանը պարզաբանել է Ուորլիքի թվիթերյան գրառումները

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վերջին շրջանում շատ ակտիվ գրառումներ է կատարում թվիթերյան իր էջում` կապված Արցախի հակամարտության բանակցային գործընթացի վերբերյալ` մեսիջներ ուղարկելով բանակցային կողմերին, և լուրջ անհանգստություն առաջացնելով ադրբեջանական վերնախավում: Խոսքը վերաբերում է ԱՄՆ բանագնացի թվիթերյան հետևյալ գրառամանը. «Հունաստանի և Թուրքիայի կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են լիարժեք կարգավորման բանակցությունների: Իսկ ինչու՞ հենց նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում», գրել էր Ուորլիքը: Բանագնացը երեկ կրկին գրառմամբ է հանդես եկել: Թվիթերյան գրառմամբ ինչ մեսիջներ է ուղարկում ԱՄՆ համանախագը, վերջիններս անձնական նախաձեռնություն են, թե Վաշինգտոնի դիրքորոշման փոխանցում: Հարցերը պարզաբանել է Արցախի հանարպետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Արցախի հակամարտության բանակցային ձևաչափի հնարավոր փոփոխության շուրջ քննարկումները ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումից հետո նոր փուլ է մտել, ինչպես հնչող տարատեսակ արձագանքների, այնպես էլ` հույս ներշնչող լավատեսական նոտոների առումով: Սկսենք առաջին թվիթից: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գրառումը այն է` «Հունաստանի և Թուրքիայի կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են լիարժեք կարգավորման բանակցությունների: Իսկ ինչու՞ հենց նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում» թվիթը օպերատիվ արձագանք գտավ Արցախի ԱԳՆ-ի կողմից պատասխան գրառմամբ, որ «մենք համաձայն ենք Ջեյմս Ուորլիքի հետ, և որ ժամանակն է վերականգնել Ղարաբաղի մասնակցությամբ լիարժեք բանակցությունները»:

Մենք համաձայն ենք, իսկ Ադրբեջանը անհանգստացած է, քանի որ արցախյան կողմի բանակցություններին ուղղակիորեն ներգրավվելու հարցը հունից հանում է Ադրբեջանին: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը բանակցային ձևաչափի հնարավոր փոփոխության դեմ հանդես եկեող Ադրբեջանից հակաքայլերի կիրառումը չի բացառում` Արցախի մասնակցությունը գործընթացին արգելելու համար: Դավիթ Բաբայանը անդրադառնալով ԱՄՆ համանախագահի գրառմանը նկատեց, որ հայտարարությունը կատարվել է դասական դիվանագիտական ձևով, և որ այն ԱՄՆ համանախագահի անձնական նախաձեռնությունն չէ կամ պատահական հայտարարություն, քանի որ Ջեյմս Ուորլիքը շատ փորձառու դիվանագետ է և պատահական հայատրարություններ չէր անի:

«Հետևաբար կարելի է ասել, որ սկսվում է նոր գործընթաց` «վերադրաձ հնին»: Այսինքն` բանակցային բոլոր փուլերում առանց Արցախի անմիջական մասնակցության անհնար կլինի հակամարտության կարգավորումը: Եվ այսպիսի հայտարարությունները, հիմք են տալիս ասելու, որ ձևաչափը կվերականգնվի: Իհարկե, այն լինելու է երկարատև գործընթաց, բայց նախնական քայլերը նախանշվում են»:

Շարունակենք վերլուծել Ուորլիքի գրառումների տողատակերը: Արցախի նախագահի մամուլի խոսնակն այսօր խոսեց նաև նախօրերին երեկոյան ԱՄՆ համանախագահի Թվիթերյան միկրոբլոկում արված գրառման մասին. «Մեկնում եմ Անկարա: Անհամբերությամբ եմ սպասում Թուրքիայի դիրքորոշումը լսելուն»,-գրել էր բանագնացը: Դավիթ Բաբայանը գրառման վերաբերյալ եզրահանգումներ և հիմնավորումներ անելուն միտված շտապողաակնություն ցուցաբերել խորհուրդ չի տալիս, նշելով, որ երկու գրառումներն էլ գուցե կիպրոսյան հակամարտության ներքո է ասվել, քանի որ բոլոր հակամարտությունները նախադեպային օրինակ են ծառայում մեկը՝ մյուսի համար:

«Իհարկե, այստեղ կա մեկ նրբություն, Թուրքիան նախ և առաջ չի կարող նախագահող կամ միջնորդ երկիր հանդիսանալ, քանի որ չեզոք դիրք չունի, այլ կողմանապահ դիրք ունի: Իսկ Կիպրոսի կարգավորման մասին խոսելու պարագայում անգամ, հստակ պետք է տարանջատել, համայնքային ձևաչափով բանակցությունները մեզ համար անընդունելի են, հարկավոր է վարականգնել Բուդապեշտի գագաթնաժողովում ընդունված ձևաչափը»:

Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ ընդգծելով Բուդապեշտ ձևաչաձը ընդգծեց, որ բանակցային գործընթցում Արցախի ներգրվաման անհարժեշտությունը պետք է ընթանան Հայաստան-Արցախ-Ադրբեջան ընդունված ձևաչափով, հակառակ դեպքում պետք չէ գործընթացում լուրջ արդյունքներ ակնկալել: Վերադառաննք Ջեյմս Ուորլիքի Անկարա ուղևորվելուն: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը չի բացառում, որ գուցե այցի ընթացքում անդրադարձ կլինի ղարաբաղյան հակամրտությանը, բայց հստակ նախանշված է, անգամ Ուորլիքի կողմից, որ Թուրքիան կարող է ունենալ դրական դերակատարում հակամարտության կարգավորման գործում, բայց պետք է ընդունել հետևյալը.

«Հայ-թուրքական հարաբերությունները չեն զուգակցվում ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունների հետ, որոնք տարբեր գործընթացներ են, և Թուրքիայի մասնակցությունը` բացառվում է: Մենք ունենք մեր դիրքորոշում և նրանք էլ կիսում են մեր դիրքորոշումը: Այն է` երկու հարցերում փոխկապակցված շեշտադրումներ հնչեցնելը` բացառվում է»:

Ի դեպ, ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը նույնպես պատասխանել է ԱՄՆ համանախագահի թվիթերյան վերջին գրամանը նշելով, որ «դա ռազմավարական սխալ է և Արցախի բանակցություններում Թուրքիային դեր վերապահելու ԵԱՀԿ փորձը արգելք է խաղաղության հասնելու համար»:
Սպասենք դիվանագիտական ձևակերպումներով նոր գրառումների, որոնք կամբողջացնենք ԱՄՆ համանախագահի Թուրքիա կատարած այցի էությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button