Միջազգային

Կիևում ցուցարարների և իրավապահների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

Կիեւի կենտրոնի կառավարական թաղամասում բախումներ են ընթանում արմատականների ու իրավապահպանների միջեւ: Հիշեցնենք, որ այսօր մասսայական անկարգություններ են սկսվել Վերին Ռադայում տեղի ունեցած նիստին զուգահեռ, որտեղ ընդդիմությունը պահանջում էր վերադարձնել խորհրդարանական-նախագահական կառավարման ձևը` վերականգնելով 2004-ի Սահմանադրությունը:

Բազմությունը, ըստ «ՌԻԱ-նովոստի»-ի , փորձել է մոտենալ Ուկրաինայի խորհրդարանին, արմատականները ներխուժել են Կիևի կենտրոնում գտնվող շինություններ, այրել ավտոմեքենաներ, քարեր նետել մեքենաների ու ոստիկանների ուղղությամբ:

Ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչներն արդեն  հաղորդել են  Կիեւի կենտրոնում ցուցարարների եւ միլիցիայի միջեւ ընդհարումների պատճառով երեք զոհի մասին: «Բատկիվշչինա» կուսակցությունից պատգամավոր Լեսյա Օրոբեցը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.«Երեք զոհ կա Սպաների տանը: Մերոնցից են: Եվս յոթը
մահամերձ են»:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պահանջել Է անհապաղ ազատել Սպաների կենտրոնական տունը, որտեղ օգնություն Է ցուցաբերվում վիրավոր ցուցարարներին:

Ցուցադրել ավելի
Back to top button