Կարևոր

Կենսաթոշակային բազմաստիճան համակարգին անցումը Արցախում հետձգվում է ևս մեկ տարով

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Կենսաթոշակային բազմաստիճան համակարգին անցումը Արցախում պլանավորում էին ինչպես և Հայաստանի Հանրապետությունոմ` 2014 թվականից: Սակայն արդեն նախորդ տարվա կեսերին պարզ դարձավ, որ հունվարի մեկից կուտակային բաղադրիչը չի կիրառվելու, իսկ արդեն տարեվերջին հայտարարվեց, որ սկսված գործընթացի հիմնական փուլի մեկնարկը հետձգվում է ևս մեկ տարով:

Արցախում գործընթացի հետաձգման պատճառը հանրային դժգոհությունը չէր: Կային և տեխնիկական մի շարք խնդիրներ և օրենսդրական կարգավորման հարցեր և մտահոգություններ նաև գործընթացի մեկնարկն ազդարարած իշխանական շրջանակներում: Մեկն էլ կենսաթոշակային ֆոնդերին փոխանցվելիք գումարների ճակատագիրն է:

Չնայած այս մտահոգություններին` ԼՂՀ կառավարությունում կենսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտ են համարում: Իսկ Հասարակական դժգոհությունը բացատրում են բնակչության վճարունակության մակարդակով:

Մեկ տարվա ուշացումը ըստ Արա Հարությունյանի հնարավորություն կտա ոչ միայն մտահոգությունները փարատել, այլև կասկածանքը, որ մադիկ ունեն: Հուլիսի մեկից նոր աշխատավարձային քաղաքականություն է սկսվելու, և ակնկալվում է, որ այն բնակչության տրամադրությունը պիտի փոխի:  Արցախում կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկային քայլերն են արված. հունվարի մեկից Արցախում արդեն ուժի մեջ է «Եկամտհարկի մասին» նոր օրենքը և պարտադիր սոցիալական վճարներ աշխատողներն ու գործատուներն այլևս չեն մուծում: Հարկային ծառայողներն այս օրերին գործատուների հետ անցկացվող սեմինարներում իրազեկում և համապատասխան ուսուցում են տանում:

Ինչպես «Ռադիոլուր»-ին ասաց ԼՂՀ ֆիննասների և էկոնոմիկայի փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ աշխատանքային բնույթի հարաբերությունները ամենօրյա են նաև ՀՀ կենտրոնական բանկի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button