ԿարևորՏնտեսական

Էկոնոմիկայի փոխնախարարը կանխատեսվող գնաճի մասին հորդորում է անդրադառնալ բանակցությունենրի ավարտից հետո

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարել էր ժամանակացույց կազմել, որպեսզի Մաքսային Միությանն անդակամցելու նպատակով ստեղծված քսաներկու աշխատանքային խմբերի ղեկավարները հանդիպեն լրագրողների հետ ու մանրամասներ կներկայացնեն: «Մենք այս հարցում պետք է լինենք մաքսիմալ բաց, նույնիսկ եթե թյումիմացություն է լինում, հաղթահարման ձևը ճշգրիտ տեղակտվություն տրամադրումն է առաջին աղբյուրներից», ընդգծել էր վարչապետը: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ են հանդիպել «Սակագնային կանոնակարգման» աշխատանքային խմբի և «Առևտրի համաշխարհային կազմակերպության և երրորդ երկրների միջև առևտրային քաղաքականության հարցերով» աշխատանքային խմբի ղեկիավար էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ու «Արդյունաբերական հարցերով» և «Ոչ սակագնային հարցերի կարգավորման» աշխատանքային խմբի ղեկավար էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը:

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/02/HASMIK-18.mp3

Աշխատել մաքսիմալ բաց և թափանցիկ, սա հանրապետության վարչապետի հանձնարարականն է, իսկ բաց ու թափանցիկ պետք է աշխատեն Մաքսային Միությանն անդակամցելու նպատակով ստեղծված քսաներկու աշխատանքային խմբերը, նրանցից չորսի ղկավար էկոնոմիկայի երկու փոխնախարարներ Գարեգին Մելքոնյանն ու Տիգրան Հարությունյանն այսօր ներկայացրեցին իրականցվող աշխատանքների ընթացքը: Դեռ քննարկվում են, թե մաքսատուրքերի բարձրացումն ինչպիսի հետևանք ու գնաճ կբերի իր հետ: Առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկն արդեն ներկայացված է ռուսական կողմին:

«Սակագնային կանոնակարգման» աշխատանքային խմբի և «Առևտրի համաշխարհային կազմակերպության և երրորդ երկրների միջև առևտրային քաղաքականության հարցերով» աշխատանքային խմբի ղեկավար էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը կանխատեսվող գնաճի մասին հորդորում է անդրադառնալ բանակցությունենրի ավարտից հետո միայն.«Այն թվերը, որոնց մասին խոսվում է, դրանք առաջնային, ընդհանուր գնահատականներ են: Վերջնական պատկերը, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մենք ամենայն անկեղծությամբ կարող ենք տալ միայն այն պարագայում, երբ որ մենք բանակցած ու վերջացրած լինենք մաքսատուրքերի դրույքաչափերի փաթեթը»:

Լրագրողները փոխնախարարին հիշեցրեցին, որ էկնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը առավելագույնը 1,5 տոկոս գնաճ էր կանխատեսել: Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց, թե ինչ տրամաբանությամբ են հաշվարկ կատարել.«Նախարարի նշած թիվը հետևյալ տրամաբանությունն ունի. հաշվարկված է, թե այսօրվա դրույքաչափերով ինչքան գումար է մտնում բյուջե, և երրորդ երկրներից ներկրված ապրանքների նկատմամբ Մաքսային Միության դրույքաչափերով հաշվարկելու դեպքում տեսականորեն ինչքան գումար կգանձվեր: Այդ երկու թվերի տարբերությունը կազմում է 140 մլն դոլար, սակայն այն դեպքում, եթե ոչ մի բացառություն չլինի: Ես ձեզ հստակ ասում եմ, որ բացառություններ լինելու են, ես ձեզ հստակ ասում են, թղթի վրա գրված, որոշված է»:

էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը «Արդյունաբերական հարցերով » և «Ոչ սակագնային հարցերի կարգավորման» աշխատանքային խմբի ղեկավարն է: նա տեղեկացրեց, որ հանդիպպել են տարբեր ոլորտների ներկայացուցիչ գործարարների հետ, քննարկել են արտադրական հնարավորությունները , հարցաթերթիկներ են բաժանել ու դրանց միջոցով փորձել են իրավիճակը հասկանալ: Փետրվարի 25-ին Մոսկվայում դրանք տնտեսական դեպարտամենտին կներկայացնեն: Փետրվարի չորսին ռուսական կոմղի ներկայացուցիչները Երևանում են հանդիպումներ ունեցել, առաջին արդյունքներն արդեն ակնհայտ են.«Որպես օրինակ «Էլբատ» գործարանը իր արտադրանքը, որ տալիս է, կարող է օգտագործվել օրինակ ՌԴ մեքենաշինական կազմակերպություններում, նախնական պայմանավորվածություններ, քննարկումներ եղել են»:

Կարևոր են նաև արդյունաբերական սուբսիդիաները, ի տարբերություն ՌԴ-ի Հայաստանում այդ մեխանիզմը գործում է անցյալ տարվանից, երբ որ արդյունաբերական հիմնադրմաը սուբսդիավորում է տնտեսավչողների վարկերի երեք տոկոսը: Այս դրույթը Մաքսային Միությունում գործող ընդհանուր սուբսիդավորման քաղաքականությանը չի հակասում: Բանակցություններն ու հանդիպումները շարունակվում են:

Ցուցադրել ավելի
Back to top button