Միջազգային

ԵՄ երկրները Կիևին պետք է «դրական ծրագիր» առաջարկեն

Եվրամիության երկրները պետք է ճնշում գործադրեն Ուկրաինայի իշխանությունների վրա և Կիևին առաջարկեն «դրական ծրագիր», որն իր մեջ կներառի ֆինանսական աջակցություն: Իտառ-Տասսի փոխանցմամն նման հայտարարությամբ է հանդես եկել ուկրաինական ընդդիմադիր «Ուդար» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ: Ուկրաինայի համար «դրական ծրագիրը» ըստ նրա պետք է ներառի ֆինանսական և այլ օգնություններ ճգնաժամը հաղթահարելու համար, ընդ որում այդ օգնությունը պետք է ստանա միայն «ժողովրդական վստահությանն արժանացած կառավարությունը»:

Այլ միջոցների շարքում, որոնք նա ակնկալում է ստանալ Եվրամիությունից, Կլիչկոն նշել է ուկրաինացիների համար առանց մուտքի վիզաների ռեժիմի հասատատումը կամ էլ առնվազն անվճար վիզաների տրամադրումը և դրանց ձեռքբերման դյուրացումը, իսկ հեռանկարի առումով նաև Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը: Կլիչկոն նաև ասել է, որ Ուկրաինայի ներքաղաքաղաքական լարված իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է վերադառնալ 2004 թվականի սահմանադրությանը, որը կտրուկ սահմնափակում է երկրի նախագահի լիազորությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button