ԿարևորՔաղաքական

Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում և Ռուսաստանում

Փետրվարի 16-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է ադրբեջանցի Սաֆարովի կողմից քնած ժամանակ սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված պատարագ: Հոգեւոր արարողությանը ներկա են գտնվել  Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ։ Պատարագի ավարտից հետո մասնակիցները` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավար կազմի գլխավորությամբ, երթով ուղեվորվել են դեպի Փարիզի Երեւանյան այգի, որտեղ Կոմիտասի արձանի դիմաց տեղի է ունեցել Հայաստանի, Արցախի և ֆրանսահայերի անունից ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Նույն օրն առավոտյան Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված պատարագներ են մատուցվել Մարսելում, Լիոնում և հայաշատ այլ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում:

Փետրվարի 16-ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել Մոսկվայի ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի նորակառույց Սբ.Պայծառակերպության եկեղեցում:  Կիրակնօրյա պատարագին և դրան հաջորդած հոգեհանգիստին հետևել է ՌՀՄ և «Արարատ» միության կողմից ծաղկեպսակների դրման արարողությունը` եկեղեցական համալիրի բակում տեղադրված խաչքարի մոտ: 

Ցուցադրել ավելի
Back to top button