Քաղաքական

Գործընթաց` գործընթացի համար. ԱԺ ոչ կոալիցիոն ուժերի նախաձեռնածն ըստ քաղաքագետի

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնածը` գործընթաց է զուտ գործընթացի համար, քանի որ այն տեսականորեն անհնար է, իսկ միավորումը ոչ թե խոսում է ընդդիմության ուժի, այլ` հակառակի մասին»,-ասում է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, վերլուծելով ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի միավորման գործընթացը և դրա շրջանակներում Կառավարության հրաժարականի պահանջը:

«Ուղիղ մեկ տարի առաջ այսօր տեղի ունեցան նախագահական ընտրություններ և այս մեկ տարավա մեջ ակատես եղանք մի իրավիճակի, երբ ընդդիմադիր դաշտի բոլոր ներկայացուցիչները կորցրեցին իրենց քաղաքական դեմքը», ասում է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` վերլուծելով մեկ տարվա քաղաքական դաշտի գործընթացները:

Կովկաս Իսնտիոըտի փոխտնօրենը վելուծում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթը: Հիշեցենք, որ փետրվարի 15 տեղի ուենցած ԲՀԿ համագուամրում ,կուսակցության առաջնորդը քննադատել էր Հայրենի կառավորությունը: Սերգեյ Մինասյանի համոզմամբ ` ԲՀԿ առաջնորդի ելութը ցույց է տալիս, որ սկսվել է մի գործընթաց, երբ կուսկացությունը գնում է կառուցողական ընդդիմության ճանապարհով:

«Այն պահից, երբ 2012-ին ԲՀԿ-ն հրաժարվեց մտնել Կառավարություն, հասկանալի էր, ուշ թե շուտ այդ հանգրվանին պետք է հասներ: Բայց ակնհայտ է, որ ավելի արդյունավետ կլիներ, եթե այս գործընթացը տեղի ունենար ոչ թե 2014 թ-ի փետրվարին, այլ մեկ տարի առաջ, և դառնար այն երկրորդ քաղաքական բուրգը, որին հավակնում է այս պահին»:

Ցուցադրել ավելի
Back to top button