Քաղաքական

Արտակ Զաքարյան.«Չենք շեղվում եվրոպական ինտեգրումից»

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Փետրվարի 11-13 Բրյուսելում տեղի է ունեցել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների նիստերը: Աշխատանքներին մասնակցել է նաեւ հայկական պատվիրակությունը: Ընդդիմադիր եւ կոալիցիոն պատգամավորներն այս կառույցում այս անգամ արդյունավետ համագործակցել են, ինչպես նախապատրաստական աշխատանքների ժամանակ, այնպես էլ նիստերին: Դա առաջին հերթին առնչվում է ադրբեջանական սադրանքներին հակահարված տալուն: Ի դեպ` Եվրանեստի այս նիստերի ժամանակ հայկական պատվիրակության անդամներին պարզ դարձավ, թե ինչպես են եվրոպացիները վերաբերվում Հայաստանի` Միաքսային Միությանը անդամակցելու որոշմանը:

Եվրանեսթի մշտական հանձնաժողովի անցած նիստերը առաջինն էին Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցելու որոշումից հետո: Եվրոպացիներն ամեն ինչ ճշտ են հասկացել, տեղեկացրեց հայկական պատվիրակության ղեկավար, հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը` ավելացլեով. «Եվրոպական մեր օրակարգը մնում է կայուն եւ հաստատուն: Չենք շեղվում եվրոպական ինտեգրումից»: Հայկական պատվիրակության անդամ Հրանտ Բագրատյանը հակադարձեց. որտեղ պետք է պետության համար աշխատում ենք, բայց ճիշտը պետք է ներկայացնենք:

Դեպի Եվրոպա Հայաստանի ճանապարհը ամենեւին փակ չէ, կրկին հստակեցրեց Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքսարյանը: Բազմաթիվ ոլորտներում Հայաստանի հանձնառությունները Եվրամիության հետ եղել են, կան եւ ամրագրված են Անհատական գործընկերության համագործակցության պայմանագրով, որը որեւէ կերպ ոչ մի բանից չի տուժվել, վստահեցնում է պատգամավորը:

Հայաստանի Կառավարությունը չգիտի` ինչ է ուզում Եվրոպայից. պնդում է Հրանտ Բագրատյանը: Մաքսային Միություն-Եվրոպա ուղիները Հայաստանի համար դեռ համադրված չեն: Պատվիրակության անդամները հուսով են, որ մինչեւ Եվրանեսթի լիագումար նիստը, որը պետք է կայանա Հայաստանում այս բոլոր հարցերը կհստակեցվեն:

Ցուցադրել ավելի
Back to top button