ԿարևորՔաղաքական

Այսօր 1921 թվականի փետրվարյան ապստամբության 93-րդ տարեդարձն է

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Այսօր 1921 թվականի փետրվարյան ապստամբության 93-րդ տարեդարձն է։ Իրադարձություն, որն ըստ Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի, մեր ժողովրդի համար խորհրդանշական է, քանի որ դա բոլշևիկյան բռնապետության դեմ տարած հայ ժողովրդի առաջին հաղթանակն էր։ Պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Աշոտ Ներսիսյանի ձևակերպմամբ 21-ի փետրվարյան շարժումը համաժողովրդական ընդվզում էր, անգամ հեղափոխություն, որը ծնվեց հայայաստանյան հեղափոխական կոմիտեի որդեգրած դաժան քաղաքականության արդյունքում ու մեր ժողովրդի ճակատագրում չափազանց կարևոր դեր ունեցավ։ «Չլիներ փետրվարյան ապստամբությունը, հազիվ թե Զանգեզուրը խորհրդային Հայաստանի մաս կազմեր»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է պատմաբանը:

Հայասատանում սովետական իշխանության դեմ ուղղված հակահեղափոխական զինված ելույթ. այսպես է ներկայացնում 1921 թվականի փետրվարյան հեղափոխությունը հայկական սովետական հանրագիտարանը։

Շարունակենք մեջբերումը.«Փետրվարյան խռովության կազմակերպմանը մասնակցել են սովետական կառավարության հանդեպ օրինապահ ձևացող դաշնակցական մի շարք գործիչներ, այդ թվում՝ Դրո Կանայանը և ուրիշներ։ Փետրվարի 17-ին խռովարարները հարձակվել են Երևանի վրա և հաջորդ օրը գրավել այն։ Կարմիր բանակի զորամասերն ու Սովետական Հայաստանի կառավարությունը փոխադրվել են Ղամարլու-Վեդի, որտեղ 45 օր գտնվել են շրջապատման մեջ։ Կոտրելով խռովարարաների դիմադրությունը, 11-րդ բանակի զորամասերն ու պարտիզանական ջոկատները ապրիլի 2-ին մտել են Երևան։ Հայաստանի հյուսիսային գավառների ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ Գևորգ Աթարբեկյանը ապրիլի 3-ին Լենինին և Օրջոնիկիձեին հեռագրել է փետրվարյան խռովության ջախջախման մասին»։

Ահա այսպես. ժամանակները փոխվում են, պատմական նույն իրադարձությունների վերաբերյալ փոխվում են ձևակերպումները։ 1921 թվականի փետրվարյան իրադարձությունների վերաբերյալ ժամնակակաից մեկնաբանություններն իհարկե անհամատեղելի են խորհրդային շրջանի ընկալումներին։ Ինչ է իրականում տեղի ունեցել 21 թվականի փետրվարյան այս օրը։ Ինչ դեր ու նշանակություն ունեցավ փետրվարյան ապստամբումթյունը մեր ժողովրդի կյանքում։

«Դա բոլշևիկյան բռնապետության դեմ տարած առջին հաղթանակն էր, որը խորհրդանշական դարձավ հայ ժողովրդի համար»,-ասում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն, ով տարիներ շարունակ հանդես է գալիս փետրվարի 18-ը որպես հայ ժողովրդի ազատության տոն նշելու առաջարկով:

Պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Աշոտ Ներսիսյանի ձևակերպմամբ 21-ի փետրվարյան շարժումը համաժողովրդական ընդվզում էր, անգամ հեղափոխություն, որը ծնվեց հայհեղկոմի որդեգրած դաժան քաղաքականության արդյունքում։ Մասնավորապես վերջինի պարագլուխներից երկուսը՝ Ավիս Նուրիջանյանն ու Գևորգ Աթարբեկյանն առաջնորդվում էին բոլշևիկյան այն կարգախոսով, որ սոցիալաիստական հեղափոխությունն անհնար է առանց դասակարգային պայքարի։

Դասակարգային պայքարի քողի տակ պիտակավորում էին դաշնակցական գործիչներին, մտավորականներին ու բանտ նետում։ Դաժան էր նաև երկրում կիրառվող հարկային քաղաքականությունը։ Դաշնակից երկրներից ստացվող օգնությունը հաճախ բեռնվում և ուղարկվում էր Ռուսաստան և եղբայրական Ադրբեջան որպես նվեր, այն դեպքում, երբ երկրում սով էր։

Ժողովրդի ինքնաբուխ ընդվզումն այս պայմաններում անխուսափելի էր, իսկ որպես առավել կազմակրեպված ուժ շարժումն առաջնորդելու պատասխանատվությունը ստանձնեց հայ հեղափոխական դաշնակցությունը:

Եվ ամենակարևոր ձեռքբերումներից մեկն ըստ պատմաբանի.«Չլիներ փետրվարյան ապստամբությունը, հազիվ թե Զանգեզուրը խորհրդային Հայաստանի մաս կազմեր»:

Անկախության համը ոչ հեռավոր անցյալում ճաշակած ժողովուրդն իհարե չէր կարող հանդուրժել նոր լուծն ու բռնությունները, որոնք երկիրն ակնհայտ կործանման էին տանում։ Ընդվզումների ալիքը տարածվել էր անգամ այն գավառներում, որտեղ ուժերի համաչափության մասին մտածելն իսկ զավեշտական էր։ Հայ հեղափոխական դաշնակցության պատմության թանգարան-հիմնադրամի տնօրեն Անուշ Ամսեյանի խոսքով փետրվարյան ապստամբությունն այս առոմով հաճախ Ավարայրի հետ են համեմատում։ Սա իսկապես մեր պատմության ամենահերոսական դրվագներից է, ինչի անխոս վկան է անգամ հենց վերոնշյալ թանգարնում պահպանվող, արկածներով լի ճանապարհ անցած հայոց եռագույնը։

Ուշագրավ մի դրվագ, որն ուղղակիորեն առնչվում է Անուշ Ամսեյանի հորեղբոր, դաշնակցական գործիչ Տիգրան Ծամհուրի անվանը: Դրոշը բարձրացնելուց հետո ամբոխի միջից արձակված գնդակից դաշնկացական պատգամավորը զոհվում է։ Երևանի պատմության թանգարնում պահպանված եռագույնից բացի, զրուցակցիս փոխանցմամբ, սա երկրորդ դրոշն է, որը մեզ է հասել հերոսական այդ օրերեից՝ անցնելով հետաքրքիր ոդիսական։ 1921 թվականին բոլշևիկյան կարգերի վերահաստատումից հետո Հայաստանից մոտ 10 հազար մարդ է հեռանում՝ տանելով նաև հայտնի դրոշը։ Այն հասավ մինչև Փարիզ, հետո՝ Միացյալ նահանգներ։ 1994 թվականին հերոսական եռագույնը Հայաստան վերադարձավ:

Ցուցադրել ավելի
Back to top button