Հասարակություն

Փրկարար ծառայության արդիականացման նպատակով 12 մլն դոլարի սարքավորումներ Ռուսաստանից կներկրվեն Հայաստան

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Արտակարգ իրավիճակների նախարարության այս տարվա գերակա խնդիրներներն է այսօր լրագրողներին ներկայացրել Փրկարար ծառայության փոխտնօրեն, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: Ըստ նրա, 2014 թվականին, մասնավորապես կշարունակվի մարզային ստորաբաժանումներում ճգնմաժամային կառավարման կենտրոնների ձևավորումը, փրակարական խմբերի և հենակետերի ստեղծումը հեռավոր շրջաններում՝ արտակարգ դեպքերի օպերատիվ արձագանքման նպատակով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ամենայն հավանականությամբ կունենա սեփական օդուժը: Արդեն երկու օդանավակայան փոխանցվել է այս գերատեսչությանը, լրագրողներին հայտնեց Փրկարար ծառայության փոխտնօրեն, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: Երկրի նախագահի հանձնարարականով մեծ ուշադրություն կդարձվի նախարարարության մարզային ստորաբաժանումների զարգացնանը, մասնավորապես, ճգնմաժամային կառավարման տեղական կենտրոնների ձևավորմանը, փրկարական խմբերի և հենակետերի ստեղծմանը հեռավոր շրջաններում՝ արտակարգ դեպքերի օպերատիվ արձագանքման նպատակով:

Նախարարարությունն ակտիվորեն զարգացնում է նաև միջազգային համագործակցությունը: Այսպես, ռուսական կողմի հետ համատեղ ձևավորվում է փրկարարական մարդասիրական արձագագքման կենտրոնը: «Ռուսաստանից 12 մլն դոլարի սարքավորումներ, մեքենաներ և այլ անհրաժեշտ իրեր կներկրվեն Հայաստան`ուղղված Փրկարար ծառայության արդիականացմանը»:

ԻՆՍԱՌԱԳ միջազգային կազմակերպության աջակցությամբ կստեղծվեն երեք տեխնիկապես որակյալ հագեցած փրկարարական ջոկատ՝ Երևանում, Շիրակում և Սյունիքում: Սեյսմիկ անվտանգության ապահովման տեսանկյունից Նիկոլայ Գրիգորյանը կարևորեց այս տարի նախատեսվող Գառնիի ժամանակակից միջազգային դիտակայանի գործարկումը:

Մինչ օրս Հայաստանում վստահ մոտեցել են երկարաժամկետ սեյսմիկ կանխատեսումների իրակլանացմանը: Նոր սարքավորումների միջոցով հնարավոր կլինեն նաև կարճաժամկետ կանխատեսոումները: Անդրադառնալով սեյսմիկ ֆոնին, պաշտոնյան նկատեց, որ տարածաշրջանում ընդհանուր առմամբ ակտիվություն նկատվում է:

Ցուցադրել ավելի
Back to top button