Հասարակություն

Տպագիր գիրքը երբեք չի մահանա, ասում է ՀԳՄ նախագահը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ամենայն հայց բանաստեղծ, արձակագիր Հովհաննես Թումանյանի ծննդյան առթիվ փետրվարի 19-ը Հայաստանում հայտարարվել է գրքի նվիրատվության օր: Գրողների միության նախաձեռնությամբ արդեն 6 տարի Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպվում է գրքի նվիրատվության միջոցառումներ, ինչն էլ հնարավորություն է ընձեռում բարձրացնել սերը գրքի հանդեպ և արժևորել դրա հոգևոր ու իրական նշանակությունը:

http://www.armradio.am/hy/?attachment_id=47560

Գրքից լավ նվեր չկա աշխարհում, ասում է Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն ու օրինակ բերում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը», որը որպես բալասան պահվում էր բարձի տակ: Այսօր էլ ջանում են, որ գրքի նվիրատվությունը նույն նշանակությունն ունենա: Օրվա առթիվ Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում Երևանի քաղաքապետարանի ու Գրողների միության աջակցությամբ կազմակերպվել է միջոցառում: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ էլ այն գրքերը, որոնք չեն իրացվել, կցուցակավորվեն և կբաժանվեն հանրապետության և Արցախի մարզային դպրոցական գրադարաններին և զորամասերին:

«Սա էլ յուրաքանչյուր դպրոցի ու գրադարանի համար մի նվիրատվություն է, և կարծում եմ` ամեն տարի մեր գրադարանները համալրելով հատկապես ժամանակակից գրականության, ալբոմային հրատարակությունների մասով, տարիներ առաջվա բացը լրացվում է»:

Գրողների միության նախագահը նկատել է, որ դպրոցականների շրջանում գրքի հանդեպ հետաքրքությունը մինչև 6-ից 7-րդ դասարանում է, իսկ դրանից հետո երեխաներին արդեն գերում են բակային խաղերն ու զվարճանքի այլ միջոցները: Գրողների միության նյախագահը վստահ է, որ դպրոցներում գրողների հետ հանդիպումները կօգնեն աշակերտներին լրացնել բացը: Սակայն մեր ժամանակակիցներին ճանաչելու համար ուսուցիչների պարտավորությունն է դպրոցականներին և նրանց ծնողներին տեղեկացնել գրական աշխարհի նորություններին, շեշտեց Էդուարդ Միլիտոնայանը: Նրա խոսքով`գրքի հանդեպ հարգանքն ու գրքի կարևորության մասին քարոզներն ավելի կբարձրացնեն սերը դեպի ընթերցանությունը: Էլեկտրոնային գրքերի տարածման դեպքում էլ հուսով է, որ տպագիր գիրքը երբեք չի մահանա: Յուրաքանչյուրի կարևորությունը ցույց կտա ժամանակը:

Ցուցադրել ավելի
Back to top button