Միջազգային

Ուկրաինայում այսօվանից սկսում է գործել համաներման մասին օրենքը

Ուկրաինայում այսօվանից սկսում է գործել համաներման մասին օրենքը` ասվում է երկրի գլխավոր դատախազության կայքում տեղադրված ծանուցման մեջ: Ինչպես նշված է փաստաթղթում օրենքն ուժի մեջ մտնելու համար ցուցարարները կատարել են մի շարք պայմաններ: Պաշտոնական հայտարարություն է արել նաև գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան: «Որպես Ուկրաինայի գլխավոր դատախազ համարում եմ, որ օրենքի դրույթների իրագործման համար բոլոր խոչընդոտները վերացված են»,- հայտարարել է նա, հավելելով, որ քրեական պատասխանատվությունից կազատվի 268 մարդ և կփակվի 108 քրեական գործ:

«Երաշխավորում եմ, որ մեկ ամսվա ընթացքում բոլոր ընթացակարգերը կավարտվեն»,-նշել է Ուկրաինայի գլխավոր դատախազը: «Խաղաղ հավաքների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված բացասական հետևանքները վերացնելու, մեղադրանքը և պատիժը  կանխելու  մասին» օրենքը նախատեսում է քրեական պատասխանատվությունից և պատժից ազատել այն անձանց, որոնք հանցագործություն են իրականացրել 2013 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2014 թվականի փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիանների ժամանակ: Վիկտոր Պշոնկան փետրվարի 14-ին հայտարարել էր, որ «եթե օրենքի դրույթները կատարվեն, ինչը ենթադրում է գրավված տարածքների և տրանսպորտային կոմունիկացիանների ապաշրջափակում, ապա արդեն փետրվարի 18-ից դատախազություններն ու դատարանները լիազորված կլինեն կասկածյալներին քրեական պատասխանատվություններից ազատել»: Կիրակի հայտնի է դարձել, որ ուկրաինական ընդդիմության կողմնակիցներն իշխանություններին են հանձնել Կիևի քաղաքային վարչական շենքը և նաև ազատել են շրջանային վարչական շենքերը:

Ցուցադրել ավելի
Back to top button