Տնտեսական

Մաքսային միությանը միանալու որոշման տնտեսական հետևանքները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Զարգացման եվրասիական բանկի նախաձեռնությամբ տնտեսագետների մի խումբ հետազոտություն է իրականացրել «Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների տնտեսական հաշվարկները» թեմայով: տնտեսագետների խմբի ղեկավարն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը: Նա այսօր հանդիպել է լրագրողների հետ ու խոսել Հայաստանի՝ ՄՄ և Եվրասիական տնտեսական միության միանալու դրական արդյունքների մասին:

Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու որոշման տնտեսական հետևանքները: Տնտեսագետ Աշոտ Թավադյանը, ով նաև «Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների տնտեսական հաշվարկները» թեմայով իրականացված հետազոոտության տնտեսագետների խմբի ղեկավարն է, վստահ է՝ սցերաների ճիշտ օգտագործման դեպքում, մոտ ապագայում Հայաստանի տնտեսական աճը կկազմի 1,5-2 տոկոս: Փորձագետի դիտակմամբ, պայմանավորվածությունները ներառում են տնտեսական անվտանգության հարցեր և առանցքային ոլորտներ, ինչպիսիք են` էներգետիկան և տրանսպորտը։ Աշոտ Թավադյանը հիշեցնում է, որ նախատեսված են աննախադեպ ներդրումներ, ակնկալվում է զբաղվածության աճ։

«Ներ է դրվելու մոտ կես միլիարդ դոլար հյուսիս-հարավ երկաթուղուն, և մոտավորապես 200 մլն դոլար ճանապարհների վրա է գնալու: Երկրորդ ուղղակի ներդրումներ, մենք գիտենք, որ դա լինելու է զուտ արտադրական ոլորտում, դա Նաիրիտն է: Մենք մեծ հույսեր ունենք, որ դա տեղի կունենա որոշ ստրատգեիական ձեռնարկություններում: Այս երկու ոլորտը մոտավորապես կտա 1,5-2 տոկոս հավելաճ: Դա միանվագ է»:

Հետագայում՝ 2015-2017թթ վերջում էներգակիրների գների համահարթեցման ու ճանապարհների խնդիրների վերացման դեպքում կանխատեսվում է մոտ չորս տոկոս աճ: Հայաստանի համար կարևոր է, որ լրացուցիչ հաղորդակցություն ունենա, զարգացնի արտադրությունը, ասում է տնտեսագետ-փորձագետը.«Եթե մենք կարողանանք այստեղ նավթամուղ կառուցել՝ Ռուսաստանից, բնականաբար, եկող, Վրաստանի տարածքով Վրաստանին ներգրավելով այդ գործընթացում, որ իրենք էլ իրենց էֆեկտն ունենան, ցածր գներով նավթ ստանան, սա պրոյեկտ է, մենք սա էլ հաշվի չենք առել, բայց իրագործելի նախագիծ է, կարծում եմ, որ այստեղ շանս կա, քանի որ վրացիներն էլ իրենց փողերը լավ հաշվեն, կարող է համաձայնեն»:

Բարձր տեխնոլոգիաներով մենք շատ աշխատատեղեր չենք կարող ապահովել, ասում է Աշոտ Թավադյանն ու հայտարարում, որ դոլար-դրամ տատանումներով պայմանավորված, գազի սակագինն այնուամենայնիվ նվազել է, նա հիշեցնում է նաև նախագահի՝ ջերմոցային տնտեսությունները զարգացնելու մասին հայտարարությունը.
«189 դոլար դարձավ, իսկ եթե մենք չմտնեինք, գազը կդառնար 400 դոլար, մեզ՝ սպառողներիս կհասներ մոտավորապես 600 դոլարով՝ 375-ից: Հիմա գիտեք, որ գազի գինը մի քիչ իջել է՝ դոլարի կուրսի փոփոխության պատճառով: Բարձր տեխնոլոգիաներով մենք շատ աշխատատեղեր չենք կարող ապահովել, այստեղ պետք է ունենանք էժան հումք, ջերմոցի դեպքում հումքը գազն է: Միգուցե այստեղ վերահաշվարկ արվի, խոշորներին՝ 10 հազար խորոնարդ մետր սպառողներին վաճառվում է 277 դոլարով, միգուցե իջեցվի երեք հազար, որ իսկապես փոքր բիզնեսի զարգացմանը զարկ տանք»:

«ԵՄ առաջարկում է ապրանք, կապիտալ, ծառայություն՝ առանց մարդկանց ազատ տեղաշարժի ու առանց այնտեղ ազատ տեղաշարժի իրավունքի»,- արդյոք սրանք բիզնես վարելու համար լիարժեք պայմաններ են, հռետորական հարց է հնչեցնում Աշոտ Թավադյանը ՝ միաժամանակ պատասխանելով ՝ «ՄՄ-ի դեպքում այդ սահմանափակումները չկան»:
Իհարկե այժմ, որոշակի սահմամնափակումներ կան, սակայն, տնտեսագետը հույս ունի, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա, քանի որ ՄՄ անդամի համար նման սահմանափակում նախատեսված չէ: Հնարավարությունները կան, մնում է կառավարությունն արդյունավետ աշխատելու ունակություն ունենա, և հնավարորություններից առավելագույնն օգտվի, եզրափակում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button