ԿարևորՔաղաքական

Հետհամագումարյան կրքեր հանրապետական ու ԲՀԿ-ական գործիչների բանավեճի ընթացքում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հետհամագումարյան կրքեր հանրապետական ու ԲՀԿ-ական գործիչների բանավեճի ընթացքում. Հանրապետական Վարդան Այվազյանն ու ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն այսօր անդրադարձել են ԵԿՄ համագումարին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ համագումարին Գագիկ Ծառուկյանի ելույթներին, գնահատել են ներքաղաքակն իրավիճակը, չեն շրջանցել նաև այս օրերին քննարկվող հիմանական թեմաները՝ անցում կոտակային կենսաթոշակների պարտադիր համակրգին ու առաջիկա անդամակցություն Մաքսային Միությանը:Երկու գործիչների տեսակետները հիմնականում չեն համընկել, ավելին ԲՀԿ-ական գործիչր հայտարարել է, որ համաձայն է իր հանրապետական գործընկերող դիտարկումների 90 տոկոսի հետ, բայց՝ հակառակ տրամաբանությամբ:

Ծրագրային, կառուցողական ելույթ էր՝ առողջ ուժերի հետ համագործակցելու շեշտադրումներով. այսպես է գնահատում ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը Գագիկ Ծառուկյանի համագումարյան ելույթը: Իսկ թե որ ուժերին է առողջ համարում, այսպես է բացատրում.« Քաղաքական ուժերի այն հատվածը, որը չի մտնում ՎՊ և ՄԻՊ նշած կատեգորիաների մեջ, որոնք չեն մասնակցում բյուջեի 70 տոկոս թալանին և պրեսկուրանտով դատարաններում որոշում ընդունելուն»:

ՎՊ բացահայտումների  մասին հիշատակումը  Վարդան Այվազյանին դեժավյու է հիշեցնում: ՎՊ-ն խոսել է բյուջետային միջոցների 700 մլրդ-ի ռիսկայնության, և ոչ թե թալանի մասին՝ կրկնում է: « 700 մլրդ թալանի մասին խոսելու բարբաջանք է՝ ես հստակ հայտարարում եմ»:

Իսկ վերադառնալով համագումարին՝ ԲՀԿ-կան պատգամավորին լրագրողները կրկին հիշեցնում են՝ կուսկացությունը ընդդիմություն դառնալու մասին որևէ հիշատակում չարեց, հաստատեց իր այլընտրանքային կարգավիճակը: Լյովա Խաչատրյանը չի հասկանում, թե «հիմա  ընդդիմադիր եք թե ոչ» հարցն  ինչու է այդքան հետաքրքրում:

«Ինձ համար գոյություն ունի երկու հասկացություն՝ իշանություն և ոչ իշխանություն: Ոչ իշխանությունը ընդդիմություն կկոչեք, թե՞ մեկ այլ բան, դրանից ոչինչ չի փոխվում»: 

Իշխանության և ոչ իշխանության մոտեցումներն այսօր  տարբեր են մի շարք հարցերում, օրինակ  կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի խնդրում: Հանրապետական պատգամավոր նշում է, որ այս համակարգին անցում կատարելն այլընտրանք չունի: ԲՀԿ-ական պատգամավորը խոսում է անվստահության մասին:

«Ես չեմ ուզում հոդվածների մեջ խորանալ: Ես ասում եմ՝ ես չեմ վստահում իմ փողը այս կառավարությանը»:

Ի պատասխան՝ Վարդան Այվազյանը նկատում է՝ եթե կարծում եք , որ ձեր գումարները կառավարությանն եք վստահելու, ուրեմն օրենքից տեղյակ չեք: Այս կոնտեքսոտւմ  նաև նկատում է, որ կառավարությունն այս բարեփոխման քարոզչությունը լավ չի կազմակերպել: Բացի այդ ԲՀԿ-ին կրկին հիշեցնում է 2010 թվականը, երբ քվեարկվում էր կուտակային կենսաթոշակների օրենսդրական փաթեթը:

«2010 թվականին, երբ օրենքը ընդունվեց ու սահմանվեց որ 2014-ից գործարկվելու է համակարգի պարտադիր բաղադրիչը, ԲՀԿ-ն կողմ էր այդ գաղափարախոսությանը»:

Լյովա Խաչատրյանը կրկնում  է, որ վերապահումները ոչ այնքան գաղափարախոսությանը,  որքան  վստահության պակասին են վերաբերում, ավելին՝ տեղում  փոքրիկ էքսպերիմենտ է առաջարկում:

«Մոտակա տոներից մեկը  առաջարկում եմ նշենք միասին, կոչ անենք մեր համախոհներին օրինակ ապրիլի 7-ին կամ մարտի 8-ին հավաքվել հարակից հրապարակներում ու տեսնենք, թե ում վստահությունն է ավելի մեծ»:

Էքսպերիմենտին Վարդան Այվազյանը դեմ չէ, բայց  կողմնակից է լուրջ քննարկումների: Պետությունը լուրջ գործընթացի ու ռեֆորմների մեջ է՝ ասում է ՀՀԿ-ական պատգամավորը: Դրանք լուրջ քննարկում են պահանջում: Օրինակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որը հենց Վարդան Այվազյանն է ղեկավարում, պատրաստվում է մոտ 6 տասնյակ օրինագիծ քննարկել: ՄՄ անդամակցության հետ կապվող հիմնական  հարցը՝ ինչ գնաճ է սպասվում, մասամբ իր պատասխանը պետք է ստանա նաև այս օրինագծերի քննարկման ժամանակ:

Ի դեպ, այն ապրանքատեսակները, որոնց ազդեցությունը մեր տնտեսության վրա չնչին են,   գնաճ կունենան, իսկ  սննդի , առաջին անհրաժեշտության ապրաքների գնաճ չի սպասվում՝ այսօր հայտարարեց Վարդան Այվազյանը:

Մաքսային միությանն անդամակցելու  դեպքում առավելություններ, ըստ Վարդան  Այվազյանի, մի քանիսն են: Նա կարծում է, որ  տնտեսական այդ միավորի շրջանակներում Հայաստանն ավելի  լավ կարող է իրացնել իր հնարավորւթյունները. Մոտ 70 տարի Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքները կապված են եղել հենց այդ տարածաշրջանին, և ոչ թե Եվրոպային: Արտքաին առևտրի կառուցվածքն իր հերթին  կարող է փոխվել: Եվ վերջապես երրորդ հիմնավորումն էլ  հանգամանքն է, որ ոչ պաշտոնական տվյալներով 3 մլրդ, պաշտոնականով 1.5 մլրդ տրանսֆերտների մոտ 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից: Իսկ ընդհանրապես պատգամավորը համոզված է. «Հայաստանը պետք է Ռուսաստանին նույնքան, որքան Ռուսաստանը՝ Հայաստանին: Մաքսային միության անդամ երկրների հետ բանակցային գործընթացը պետք է այնպես կառուցել, որ պահանջված լինենք այդ կառույցների համար»:

Ի դեպ, ՄՄ անդամակցության մասին Վարդան Այվազյանի դիտարկումների ընթացքում ԲՀԿ-ական պատգամավորը հիմնականում լուռ էր: Պարզվեց ՝ լռությունն այս դեպքում համաձայնության նշան չէ:

«Մենք 9 տոկոսով նույն կարծիքին ենք, բայց այն տարբերությամբ, որ ինչ ասում է պարոն Այվազյանը պետք է հակառակը հասկանալ»:

Ցուցադրել ավելի
Back to top button