Միջազգային

Եթովպիական ինքնաթիռն առեւանգողին ձերբակալել են

Ethiopian Airlines ինքնաթիռի առեւանգողին ձերբակալել են, երբ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ժնեւում, գրում է Լենտա.ռու-ն: Այդ մասին 24 heures-ի փոխանցմամբ հայտարարել է Ժնեւի օդանավակայանի մամուլի քարտուղարը: Որեւէ այլ մանրամասներ չի հաղորդվել: Հիշեցնենք, որ Ադիս Աբեբայից Հռոմ թռչող Եթովպիական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ժնևի օդանավակայանում այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել ինքնաթիռի առևանգման մասին: Ժնևի օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է Reuters լրատվական գործակալությանը, որ օդանավակայան է ժամանել առևանգված ինքնաթիռ:

Եթովպիական ավիաուղիները հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ուղևորներն ու օդանավի անձնակազմը ապահով են Ժնևի օդանավակայանում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button