ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կանցկացնի շփման գծում

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի իրավասությունների համաձայն՝ փետրվարի 18-ին նախատեսվում է  շփման գծում հերթական մշտադիտարկումն անցկացնել՝ Թարթառի ուղղությամբ։ Ինչպես ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տեղեկացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից՝ Ադրբեջանի կողմից մշտադիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն և Ուիլյամ Փրայորը։

Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Եվգենի Շարովը և Փիթեր Սվեդբերգը։

Ցուցադրել ավելի
Back to top button