Հասարակություն

Որքան ուշացնեինք բարեփոխումները, այնքան շատ ավելի ծանր իրավիճակ կառաջանար, ասում է սոցապնախարարը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 7- րդ համագումարի ժամանակ այսօր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է երկրում տիրող իրադրությանը, տնտեսական վիճակին, իսկ կոնկրետ կենսաթոշակային բարեփոխումների մասին հայտարարել է, որ «սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է»։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր արձագանքելով Ծառուկյանին՝  հայտարարել է, որ չի հիշում որևէ դեպք, երբ կենսաթոշակային բարեփոխումների օրինագծերի ընդունման ժամանակ ԲՀԿ- ն դեմ արտահայտվեր որևէ հարցի շուրջ:

Նախարարն առաջարկել է բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար մանրամասն ծանոթանալ օրենքներին ու որոշումներին։ «Կենսաթոշակային բարեփոխումենրը երկրի և մեր քաղաքացիների ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա խնդիրների լուծմանն են ուղղված: Եվ որպեսզի գնահատական տալ բարեփոխումներին, պետք է նախ ամբողջությամբ պատկերացնել դրա նպատակը, դրա առջև դրված խնդիրները, լուծումները կոմպելքսի մեջ։ Այդ առումով, կարծում եմ, որ մեր երկրի կառավարության, իշխանության այսօրվա ընդունած որոշումը այլընտրանք չունի, և եթե մենք նայենք արդյո՞ք պիտի իրականացնեինք այդ քայլը, ես կարծում եմ, որ այդ քայլը դեռ ուշացած է։ Որքան ուշացնեինք այդ բարեփոխումները, այնքան շատ ավելի ծանր իրավիճակ կառաջանար հաջորդ կառավարությունների համար: Դա վստահաբար կարող եմ ասել: Հետևաբար՝ պետք է դիտարկենք այսօրվա կառավարության և իշխանությունների քաջությունը այդ բարեփոխումները իրականություն դարձնելու համար»,- ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի արձագանքը

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button