Հասարակություն

Դավիթաշենի կամրջում կրկին առավելագույն արագությունը 60 կմ/ժ է

Եղանակային բարենպաստ պայմանները հաշվի առնելով այսօրվանից Երևանի Դավիթաշենի կամրջի վրա` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ-ի փոխարեն կրկին սահմանվել է 60 կմ/ժ, հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ ի 2014 թ. հունվարի 8-ից Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել էր 40 կմ/ժ: Նման կարգը սահմանվում է ամեն տարի, և բացառապես` անվտանգության նկատառումներով, կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների հավանական դեպքերը կանխելու նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button