ԿարևորՀասարակություն

Աշխարհի գենետիկ քարտեզում հայկական գեները բավականին տարածված են

«Science» գիտական ամսագիրը տպագրել է «Մարդկային միախառնման պատմության գենետիկ քարտեզը»։ Այն Գերմանիայի Լեյպցիգ քաղաքի Էվոլուցիոն մարդաբանության Մաքս Պլանկի ինստիտուտի, Օքսֆորդի համալսարանի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների ուսումնասիրության արդյունքն է։ Գենետիկ հետազոտության են ենթարկվել 95 ազգերի 1490 ներկայացուցիչներ ողջ աշխարհից, հայտնում է «Armenian Reporter»- ը։

Զեկույցը բավականին հետաքրքիր տեղեկություններ է պարունակում հայերի եւ հայկական գեների տարածվածության մասին։  Պազրվել է, որ Իտալիայի Տոսկանա նահանգի բնակիչների 10.7 տոկոսի մոտ հայտնաբերվել է հայկականին մոտ գեն։ Նրանց մոտ միայն անգլիական եւ գերմանական գեներն են հայկականից շատ։ Հայկական գեներ են հայտնաբերվել նաեւ Իտալիայի հարավային շրջանների բնակչության մոտ՝ 6 տոկոս, իսկ սիցիլիացիների 4 տոկոսի մոտ է դա հայտնաբերվել։

Հայկականին մոտ գեներ գիտնականները հայտնաբերել են նաեւ աշխարհի մյուս ծայրում՝ Չինաստանի հյուսիսում։ Այստեղ բնակիչների 3,9 տոկոսի մոտ է հայտնաբերվել հայկականին մոտ գեն։ Աֆղանստանի եւ Պակիստանի խազարների 3.7 տոկոսի մոտ է այն եղել , Հնդկաստանի հրեաների 3 տոկոսի մոտ։

Ամենաշատ հայկականին մոտ գեներ հայտնաբերվել են մեր հարեւան երկրներում. Ադրբեջանի հյուսիս- արեւելքում բնակվող լեզգիների, Ռուսաստանի հարավում բնակվող դաղստանցիների 14 տոկոսի, Վրաստանում բնակվողների 12 տոկոսի, Թուրքիայի՝ 10 տոկոսի եւ Իրանի 7.5 տոկոսի մոտ։ Հայերի հետ գեներով միախառնված նշանակալի թվով կիպրոսցիներ, դրուզների, ինչպես նաեւ ադիգեյներ կան։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրանցիների ԴՆԹ- ի 23 եւ վրացիների ԴՆԹ- ի 11 տոկոսը հայկական ծագում ունեն։ Նման գենետիկ նմանություն է հայտնաբերվել լեհերի (8 տոկոս) եւ լիտվացիների (7 տոկոս) մոտ։

Ցուցադրել ավելի
Back to top button