Միջազգային

ԱՄՆ սկսել է խորհրդակցություններ Մերձավոր Արեւելքի դաշնակիցների հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկսել է Մերձավոր Արեւելքի գործընկերների հետ բանակցությունների շարք։ Բի Բի Սի- ն հաղորդում է, որ քննարկվելու են Սիրիայի իրավիճակը, Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաեւ պաղեստինա- իսրայելական հարաբերությունները։

Օբաման արդեն այս հարցերը քննարկել է Հորդանանի Աբդուլահ թագավորի հետ։ Երկու շաբաթ հետո նախատեսված է հանդիպում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, իսկ մարտի վերջին Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button