ԿարևորՏնտեսական

Fitch- ը Հայաստանի տնտեսությունը «կայուն» է գնահատում

Fitch- ն այսօր հրապարակել է Հայաստանի տնտեսության վարկանիշը։ Միջազգային կորպորացիան մեր երկրի տնտեսությունը գնատահել է BB- «կայուն» ցուցանիշով։ Fitch- ի «կայուն» կանխատեսումը հիմնված է նրա վրա, որ դրական գործոններն ու ռիսկերն այժմ հավասարակշռված են։

Նման գնահատականի համար, ըստ կորպորացիայի, հիմք են ծառայել մի քանի գործոններ։ Նշենք դրանցից մի քանիսը միայն.

  • հարկաբյուջետային արդյունքները տարբերվում են բյուջեում հաստատված մակարդակից։ Հաշվի առնելով նախատեսվածից ավելի բարձր հարկային եկամուտները եւ ավելի ցածր բյուջետային ծախսերը Fitch- ը կանկախեսում է, որ բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ- ի 1.6%- ը՝ ի տարբերություն բյուջեում նախատեսված 2.6%,
  • պարտքի շարժը կմնա նպաստավոր։ Fitch- ը սպասում է, որ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2014- ին կնվազի, ապա կմնա կայուն։ Սակայն հաշվի  առնելով, որ պետական պարտքի 84% արտարժույթով է, ապա Հայաստանը ռիսկի ենթակա է արժույթի կտրուկ տատանումների դեպքում,
  • Հայաստանի կենտրոնական բանկը որդեգրել է արժույթի ճկուն փոխարժեքի քաղաքականություն, թեեւ դոլարիզացումը բարձր է։ Հայաստանի վարկանիշին աջակցում է բավականին բարձր մակրոտնտեսական միջավայրը։ Մակրոտնտեսական քաքականության վրա դրական են ազդում ԱՄՀ մի շարք ծրագրերը։
Ցուցադրել ավելի
Back to top button