ԿարևորՔաղաքական

Ուորլիքի գրառումը զայրացրել է Ադրբեջանին

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը տեղի է ունենում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հենց նման լիարժեք բանակցությունները պաշտոնական Բաքվի եւ Երեւանի միջեւ ուղղված են կարգավորմանը եւ համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաեւը՝ ի պատասխական ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառման։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Էլնուր Ասլանովն էլ անդրադառնալով ամերիկացի դիվանագետի գրառմանը նշել է, որ «որոշ անավարտ մտքեր, որոնք պահանջում են հետագա բացատրություն, ապակողմնորոշում են հասարակական միտքը»։ Նա եւս նշել է, որ բանակցություններում կա երկու կողմ՝ Ադրբեջանն ու Հայաստանը։

ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուրլիքթ երեկ Twitter-ի իր էջում կոչ էր արել վերականգնել Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունները կարգավորելու լիարժեք բանակցությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button