Հասարակություն

Հանրապետությունում սուր շնչառական վարակների աշխուժացում է նկատվում

Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ։ Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, դա պայմանավորված է առաջնային բժշկական օգնության կազմակերպություններ դիմելիությամբ: Հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ առկա չեն, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը և ադենովիրուսները:

Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է.

— խուսափե´ք հիվանդների հետ շփումից
— եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը
— եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ
— հագնվե´ք եղանակին համապատասխան
— պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը
— օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ
— հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները

Ցուցադրել ավելի
Back to top button