Քաղաքական

ԱԻՄ- ն փետրվարյան ապստամբությունն այս տարի կնշի մեծ շուքով

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ավելի քան երկու տասնամյակ Ազգային ինքնորոշում միավորումը կոչ է անում  հայ ժողովրդի ազատասիրությունը խորհրդանշող օրը՝ փետրվարի 18-ը,  ազդարարել Ազատության օր, այսօր լրագրողներին ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա խոսել է օրվա   խորհրդի ու նշանակության մասին՝ հիշեցնելով , որ փետրվարյան ապստամբության օրը 1969 թվականից նաև  ԱՄԿ-ականների երդման օրն է։

Հայրիկյանն ասել է, որ այս տարի ԱԻՄ-ը մտադիր է փետրվարի 18-ն առավել մեծ շուքով նշել:  Օրվա ընթացքում ավտոերթ, հանրահավաք ու քայլերթ է նախատեսվում: «Ավտոերթը կսկսվի ժամը 11-ին,  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից և կընթանա դեպի Գառնի։ Հանրահավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում: Խոսվում էր, որ մեր և Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքները խանգարելու են միմյանց։ Ինչպես տեսաք ՝ մենք համաձայնության եկանք, իրենք իրենց դիմումը հետ վերցրին ՝ հասկանալով, որ  այդ օրը մեր օրն է: Երթը կավարտվի մեր այս գործողություններով։ Ուզում ենք նշել, որ Հայաստանում դեռևս մնացել են ազատությունը սիրող ու գնահատող մարդիկ»:

Ցուցադրել ավելի
Back to top button