Հասարակություն

Ազգային տոները տարեցների հիշողություններում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Հայ առաքոելական եկեղեցու ծեսերը շատ հաճախ համաժողովրդայկան բնույթ են կրել, դարձել ավանդույթ,  պահպանվել ու մեզ են փոխանցվել: Ծիսական տոնակատարությունները մինչև այժմ էլ նշվում են: Արագածոտնի մարզի Արտենի  գյուղի 76 ամյա  Վերուշկա Սերգոյանը ներկայացնում է այն խաղիկը, որը կապված է ավանդական ծիսական տոների հետ  և տարիներ առաջ նշել են իր հարազատ ծննդավայր Լեռնակերտում կամ ինչպես  ինքն է սիրում ասել հայրենի Սերվանջուղում:

Չնայած տարիքին՝ Վերուշկան չի կորցրել իր հմայքն ու ձայնը: Սիրով ու երանությամբ է հիշում իր երիտասարդությունը: Չորթանով խաշիլ են կերել, երգեր ասել, որ տարին բարեբեր լինի: Բացի դրանից՝ երիտասարդ աղջիկներն ու տղաները ցանկացել են  գուշակել իրենց ապագան. որտեղ են հարս գնալու կամ որտեղից են հարս բերելու: Նրանք փոխինդե  խաշիլից մի փոքր մաս դրել են լավաշի մեջ, բրդուճ սարքել և գիշերը թաքուն դրել  տան երդիկին կամ կտրին, իսկ առավոտյան հետևել այն ճնճղուկին, որը կմոտենար ու կտաներ բրդուճը։ Որ ուղղությամբ կթևածեր փոքրիկ թռչունը, այդտեղ էլ կլինի ապագա հարսնացուի  բնակավայրը։

Երիտասարդները սիրո արագահաս բարեխոս  սուրբ Սարգսի տոնին ավելի շատ են սպասում և անհամբեր սպասում  աղի բլիթ ուտելուն: Դա էլ իր խորհուրդն ունի դարձյալ ապագայի հետ կապված: Վերուշկան, ով արդեն 50 տարի ապրում է Արտենիում, իր սիրելի ամուսնուն` Մարատին աղի բլիթ ուտելուց ղ տեսել։ Իր ձեռքով էր թխել, քանի որ ընկերուհիներն իրեն  բաժին չէին հանել: Աղի բլիթ ուտելուց հետո ամիսներ անց նա ամուսնացել է։

Ցուցադրել ավելի
Back to top button