Միջազգային

Վիկտոր Յանուկովիչը համաձայն է կոալիցիոն կառավարություն ստեղծել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաձայն է կոալիցիոն կառավարություն ստեղծել` ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը: «Պետության ղեկավարը համաձայն է նախարարների կոալիցիոն կաբինետ ստեղծել: Նման հնարավորություն դեռևս կա: Երկիրը չի կարող լինել առանց կառավարության»,- ասել է խոսնակը: Նա նաև ընդգծել է, որ «կառավարությունը պետք է քաղաքականացված չլինի և առաջնային համարի միայն երկրի տնտեսությանը վերաբերող խնդիրները»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button