Հասարակություն

Չի կարող լինել անարդար որոշում, վստահեցնում է գլխավոր դատախազը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր  անդրադառնալով դատախազական համակարգում «կադրային ջարդի» խնդրին, ասել է, որ  «նրանք դատախազության համակարգի ծառայողներ են եւ ծառայությունը շարունակում են անկախ ամեն ինչից, ու նրանք ոչ մեկին չեն պատկանում. ո՜չ Աղվան Հովսեփյանին, ո՜չ էլ այսօրվա նշանակված կադրերը ինձ են պատկանում»։ Անկախ ով կլինի կլինի գլխավոր դատախազ, պրոֆեսիոնալները շարունակելու են աշխատել, շեշտել է դատախազը:

Դիտարկմանը, թե այդ փոփոխություններից հետո արդարադատության մասով առաջընթաց չի գրանցվում, Կոստանյանն արձագանքել է, որ «արդարադատությունը որոշակի փաստերի համակցություն է, որի արդյունքում է հանգեցվում այն ակնկալիքին, որը հասարակությունը տեսնում է: Ես ձեզ վստահեցնում եմ ընդամենը մի բան, չի կարող լինել անարդար որոշում, այլ հարց է, որ որեւէ որոշումից մի կողմը կամ մյուս կողմը դժգոհություն ունի։ Անարդարությունը ես բացառում եմ, եթե կան նման դրսևորումներ, իսկ նման դրսևորումներ, ցանկացած պարագայում, որեւէ իրավապահ համակարգի կողմից կարող են որոշակի, նվազագույն դրսեւորումներ ունենալ, այնուամենայնիվ՝ վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր նման դրսեւորման ընթացքում մեղավոր եւ պատասխանատու անձինք կենթարկվեն պատասխանատվության, այդ թվում՝ քրեական»։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button