ԿարևորՀասարակություն

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Տյառնընդառաջը

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը, որն անշարժ տոն է և նշվում է ամեն տարի փետրվարի 14-ին, բայց տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրացուցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Հայ եկեղեցին այս օրը հռչակել է նորապսակների օրհնության օր և իրականացնում է հատուկ կարգ: Տեառնընդառաջի տոնական միջոցառումներին կհաջորդի Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որն այս տարի կնշվի փետրվարի 15-ին: Արարատյան հայրապետական թեմի երիտասրադական կառույցների հոգևոր հովիվ Տեր-Պետրոս ավագ քահանա ալյանն այսօր ներկայցրել է տոնական միջոցառումների ընդգրկուն ցանկն ու պարզաբանել երկու տորեր հոգևոր խորհուրդը:

http://www.armradio.am/hy/?attachment_id=47340

Նոր Կտակարանի համաձայն Հրեաստանում սրբազան ավանդույթ կար. Ծնողներն իրենց առաջնեկ արու զավակին քառասուն օրականում տանում էին տաճար` ընծայաբերելով նրան Աստծուն: Մանուկ Հիսուսի ծնողները ևս ավանդույթի համաձայն նրան տանում են տաճար, որտեղ Սիմոն անունով մի ազնիվ ու արդար ծերունի նրան ընդառաջ է գալիս: Այստեղից էլ ծնվել է տոնի անվանումը` Տեառնընդառաջ:

«Փառք քեզ Աստված, քանզի աչքովս տեսա իմ փրկությունը և լույս բացվեց մարդկանց վրա, որոնք խավարի մեջ նստած էին»,-ընդառաջ գալով մանուկ Հիսուսին՝ կանչում է Սիմոն ծերունին: Սրբազան ավանդության համաձայն այդ պահին տաճարի արևելյան դռները դղրդյունով բացվում են ու մարդիկ ճրագներով դուրս են վազում տներից ` տեսնելու, թե ինչ է կատարվում: Նրանք գիտեին սուրբ գրային օրենքը` տաճարի արևելյան դռները կբացվեն միայն այն ժամանակ, երբ այնտեղ կմտնի ու այնտեղից դուրս կգա Տերը: Տեառնընդառաջն անշարժ տոն է և եկեղեցին այն նշում է ամեն տարի փետրվարի 14-ին, բայց տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրացուցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո:

Հայ եկեղեցին այս օրը հռչակել է նորապսակների օրհնության օր և իրականացնում է հատուկ կարգ: Ավագ քահանա Մալյանը հիշեցնում է՝ տոնը վերաբերում է հատկապես նորապսկաներին.«Այսօր երեկոյան կկատարվի նաև այս տարվա առաջին անդաստանը, այսինքն՝ օրնվելու է երկրի չորս կողմը: Այսօր եկեղեցում կկատարվի նաև մոմերի օրհնության կարգ»:

Ժամերգության ավարտին հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերն ու տուն տանում, որպես Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշ: Օրհնված մոմի կրակով վառվում է նաև Տեառնընդառաջի խարույկը, որն ըստ քահանայի, իրականում որևէ առնչություն չունի հոգևոր ճշմարտության հետ, այլ պարզապես ժողովրդական ավանդույթ է: Տեառնընդառաջի տոնին այս տարի հաջորդում է Սուրբ Սարգիս Զորավարի տոնը, որը կնշվի փետրվարի 15-ին:

«Այս տոնին նվիրված միջոցառումների շրջանակում փետրվարի 14-ի տեղի կունենա բացօթյա համերգ Կարապի լճի տարածքում՝«Ռեինկարնացիա» խմբի մասնակցությամբ: փետրվարի 15-ին տեղի կունենա խաչապտույտ Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցուց դեպի Սիրահարների այգի»:

Տոնին նախորդող գիշերը, բոլոր նրանք, ովքեր ցանակնում են տեսնել երազում իրենց ապագա կողակցին, աղի բլիթ են ուտում։ Սուրբ Սարգսի հովանավորությամբ երազում անծանոթը պետք է ջուր առաջարկի։ Եթե բլիթը ճաշակողը ջուրը խմում է, ուրեմն կգտնի իր երկրորդ կեսին։ Մեկ այլ ավանդույթի համաձայն, երիտասարադները երդիկին կամ պահուհանին փոխինդով լի ափսե են դնում։ Եթե սուրբը գիշերն այցելում է և ձիու նալի հետքը թողնում ափսեի մեջ, ուրեմն տանը հարսանիք է լինելու այդ տարի։
Ըստ քահանայի, սակայն, տոնի խորհուրդն ընդհանարպես աղի բլիթի մեջ չէ, այլ հատավքի, աղոթքի ու բարեխոսության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button