ԿարևորՔաղաքական

Կենսաթոշակային բարեփոխումների երեք առավելությունները՝ ըստ ՀՀԿ- ական պատգամավորի

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Դուք կստանաք բարձր կենսաթոշակ, երկրորդը՝ հավաքված գումարները կծառայեն քո երկրի տնտեսությանը, ըստ դրա էլ՝ աշխատատեղերով կապահովվեն շատ քաղաքացիներ։ Եվ երրորդ՝ կլինեն լրացուցիչ միջոցներ՝ երկիրը զարգացնելու համար»,- հայտարարեց Աժ ՀՀԿ պատգամավոր,  սոցիալական  հարցերի հանձաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ թվարկելով պարտադիր կուտակային կենսաթոշակային  համակարգի  երեք առավելությունները։ Միաժամանակ շեշտում է, որ  մինչեւ իր թոշակի տարիքին հասնելը մարդը  կուտակած գումարը  չի կարող վերցնել ու ծախսել, միայն  այն դեպքում, երբ ունի կյանքին սպառնացող առողջական խնդիրներ՝ օրինակ՝ սրտի վիրահատության դեպքում։ Պատգամավորի խոսքով`«ոչ թե մեր համար ենք արել այդ ռեֆորմը, այլ` մարդկանց»։

Հակոբ Հակոբյանը  չի կիսում  այն տեսակետը, որ պարտադիր կուտակային համակարգի պատճառով ավելի է վատթարացել մարդկանց սոցիալական վիճակը: ՀՀԿ- ական պատգամավորը ասում, որ 5- 10 հազար  դրամի  պահումով  երկիրը չի աղքատանում: Հակոբյանը բացատրում է, որ մեր երկրում մեկ թոշակառուին բաժին է հասնում մեկ աշխատող, ուստի նախկին համակարգը էլ չի կարող աշխատել։

«Ինչպե՞սկարողէապրելթոշակառուն 40 հազարդրամով։ Մենքայդռեֆորմըանումենք, որապագայումմարդը 40 հազարիհետստանաևսմի 80 հազարդրամ, որկարողանաիրծերությունըվայելել: Եթեպետությունըչիպայքարումաղքատությանդեմ, ապաասեք՝ ո՞վէպայքարում»,- ասացնա:

ՀՀԿ- ական պատագամավորը  չի համաձայնվում նաև այն պնդումներին, որ բնակչության մեծամասնությունը դեմ է այս օրենքին։ Վերջինս  անգամ այս ամենի մեջ  դրական միտումներ  է տեսնում. բոլոր գործատուները փորձում են բարձրացնել աշխատավարձերը կամ փոխհատուցել պարտադիր 5% վճարը: Ինչ վերաբերում է օրենքի  իրավական հիմքերին, որոնք իբր բավարար չեն ու դրանից էլ բխում է անվստահությունը, Հակոբ Հակոբյանը այս դիտարկումն է անում. «Այսօրվա վարչապետը  ու ՀՀԿ-ն առաջիկա 30, 40, 50 տարի հետո  լինելու են իշխանության գլո՞ւխ, ինչի՞ եք էդպես մտածում։ Ես այդպես չեմ մտածում։

Ցուցադրել ավելի
Back to top button