ԿարևորՀասարակություն

Զինվոր է մահացել

Այսօր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 1995 թ. ծնված ժամկետային զինծառայող Զարդարյան Արշակը: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Զինծառայողը մահացել է սուր թոքաբորբից: Նա հոսպիտալում էր արդեն մի քանի օր: Արշակ Սարդարյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Panorama.am-ին տեղեկացրել են ՊՆ քննչական ծառայությունից: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»: Կատարվում է նախաքննություն:

Ցուցադրել ավելի
Back to top button