Սպորտ

Գործադիրն այսօր որոշել է պարդադիր զորակոչից ազատել Էդգար Մանուչարյանին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր` կառավարության նիստում: Որոշման ընդունումը պայմանավորված է 2014 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին Էդգար Մանուչարյանի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Մանուչարյանն աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցության ապահովումը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին։

Մանուչարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2013 թվականի գարնանային զորակոչը: Քանի որ վերջինիս 27 տարին լրանում է 2014 թվականի հունվարի 19-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից: Նշենք նաև, որ կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականում հանդես եկող Արմեն Մանուչարյանին, Էդգար Բաղումյանին և Անդրեյ Շահգելդյանին ևս տարկետում տրվեց մինչև 2016 թվականի գարնանային զորակոչը:

Ցուցադրել ավելի
Back to top button